>

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ձեր ցավը տանեմ։




Քոչարյանի զոհերը

Մոսկվայում շուկայի ադրբեջանցի տերերը թույլ չեն տալիս ծիրանով բեռնված հայկական ֆուրերը մտնեն շուկա։Որպեսզի ծիրանը չփչանա, Մոսկվայի և մերձմոսկովյան հազարավոր հայեր գնեցին ամբողջ ծիրանը։




Մի երիտասարդ,որը կտրել էր 200կմ ճանապարհ,գնել էր 30 արկղ։ Այսպես ենք հաղթում թշնամուն։

Ականջներիդ օղ արեք իսագուլյանական որակի կենդանիներ։


Նշենք, որ «Food City» շուկայի ղեկավարությունը երեկվանից արգելել էր հայկական բեռնատարների մուտքը շուկայի տարածք։


Հայ արտահանողներն այստեղ խնդրի էին բախվել, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման այս օրերին ադրբեջանցի առևտրականները որոշել են չգնել հայկական գյուղմթերքը։ Հայ արտահանողներն էլ ապրանքը վաճառել են այլազգի առևտրականներին։

Տեսնելով, որ հայերի ապրանքը վաճառվում, է «Food City» շուկայի ղեկավարությունը տարածիքց հանել է հայկական բեռնատարները, քանի որ շուկայի սեփականատերը արմատներով Ադրբեջանից է։

«Բա մենք կթողե՞նք մեր գյուղացու 1 տարվա չարչարանքը գնա կորի»- գրել են մոսկվաբնակ հայերը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->