>

Հայկական բանակի սպառազինության մասին խոսելիս շեշտվում է հատկապես վերջին շրջանում օդային տարածքի պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերման կարևոր փաստը:




Քոչարյանի զոհերը

Հայտնի է, որ Հայոց բանակը համալրվել է օդային տարածքը պաշտպանող գերժամանակակից սարքավորումներով:




Այս փաստը արդեն քանի օր է՝ տալիս է իր ցանկալի արդյունքը: Հայաստանյան տարածքում հակառակորդի ոչ մի անօդաչու թռչող սարք չէր կարողանում բարեհաջող ավարտին հասցնել իր հետախուզական առաքելությունը:


Իսրայելական գերթանկարժեք ԱԹՍ-ն, որ ուղարկել էր հայկական տարածք ադրբեջանական կողմը, ի զարմանս աշխարհի, հաջողությամբ խոցվեց հայկական կողմի միջոցներով՝ դառնալով պատմության մեջ այդօրինակ ԱԹՍ-ի խոցման առաջին դեպքը:


Այսօր Արցախից նոր ԱԹՍ-ի խոցման մասին տեղեկություն է հանրայնացվել: Այսօր լուսադեմին՝ 06:38-ի սահմանոմ, արցախյան ուժերը խոցել են հետախուզական նպատակներով հայկական օդային տարածք ուղարկված «Օրբիտեր 3» կոչվող ԱԹՍ-ն:

Հանրայնացվել են նաև համապատասխան լուսանկարները: Հայտարարության մեջ նշվում է, որ սահմանային անառիկությունը գտնվում է հայկական ուժերի լիակատար հսկողության ներքո:

Сообщение «Պարի լույս» Արցախից՝ այսպիսի ուշագրավ նորություններով появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->