>

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝




Քոչարյանի զոհերը

Որպեսզի պարզ դառնա, թե ինչքան կարևոր է թշնամու ԱԹՍ-ների շարքից դուրս բերումը, կարճ ասեմ։




Եթե հարձակվողական անօդաչուների խոցման նշանակությունը կոնկրետ օբյեկտներ վնասելու կանխումն է տվյալ անօդաչուից, ապա հետախուզական ԱԹՍ-ներ խոցելը նշանակում է կանխել հնարավոր հրթիռակոծումները, հրաձգություներն ու դիվերսիոն գործողությունները, կամ ամենաքիչը՝ թույլ չտալ թշնամին ինֆորմացվի մեր զորքերի տվյալ պահի տեղակայման, շարժերի և այլ գործողությունների մասին։


Մի երկու տեղ կարդացի, թե թշնամին ինֆորմացված է ու գիտի, թե որտեղ ինչ է կատարվում։ Ասեմ, որ էդպես չի. դա նույնն է, որ գիտես օվկիանոսում գիշատիչներ կան, բայց չգիտես, թե որտեղ են։

Թշնամու հնացող ինֆորմացիան հանգեցնում է ռեսուրսի և ժամանակի կորստի, մեր տղերքը զրկում են նրանց ինֆորմացիա գողանալու հնարավորությունից։


Ապրեն մեր որսորդները։

Սիրում եմ բոլորիդ


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->