>

Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ հայտնում ենք, որ տրվել է 2 այլընտրանքային լուծում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը։

«Հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր. Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա: Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն:

Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները: Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի, մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից»,- գրել է Աննա Օհանյանը։




Քոչարյանի զոհերը

Ավելի վաղ, թեմային նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն է անդրադարձել՝ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնելով, որ հարցի շուրջ զրուցել է ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։


«ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր: Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է՝ հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։ Սակայն սա չպետք է անհետևանք մնա»,- գրել է Թունյանը։




Թեմայի վերաբերյալ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն են գրառումներ կատարել։

«Ոխերիմ թշնամին ծիրանի դեմ պայքարում էլ պարտվեցին։ Մեր հայրենակիցների միասնական աջակցությունը ադրբեջանցի, ծիրանապայքարի դուրս եկած “հերոսներին” կրկին ի ցույց դրեց իրենց ոչնչությունը…»,- գրել է Գայանե Աբրահամյանը։


ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հրապարակել է լուսանկար, որտեղ ռուսաստանաբնակ հայերն անվճար սնունդ են տալիս ծիրանի հերթի մեջ գտնվողներին։

«Ախր շատ լավն ենք է»,- լուսանկարին կից գրել է Մարուքյանը։

Հավելենք՝ այն բանից հետո, երբ հայկական ծիրանով բեռնված բեռնատարները հանվել են Մոսկվայի «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, Ռուսաստանում ապրող հայերը ֆլեշմոբ են սկսել։


Նրանք գնում են բեռնատարների կայանատեղի, մեծ քանակությամբ ծիրան գնում ու սոցցանցերում տեսանյութ տարածում` հորդորելով, որ մյուսներն էլ միանան իրենց։

Հիշեցնենք՝ արդեն 2 օր է՝ Ռուսաստանի տարբեր քաղաքների, մասնավորապես՝ Մոսկվայի գյուղմթերքի շուկայում Ռուսաստանի ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտում էին, որպեսզի հայերը ՌԴ տեղափոխած գյուղմթերքը չկարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում:

Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում 2 օր է՝ կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով, մասնավորապես՝ ծիրանով:

Հավելենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ հայ-ադրբեջանական սահմանի վրա ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակումից ու տված կորուստներից հետո, ռուսաստանաբնակ ադրբեջանցիները որոշել էին «վրեժ լուծել». նրանք գնում էին հայկական ծիրանն ու տրորում ոտքերի տակ, հետո ծիրանի վրիժառուների «ռազմավարությունը» փոխվեց:

Աղբյուր՝ Ֆակտոր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->