>

Մոսկվայում տեղի ունեցած դաժան սպանության մասին տեղեկություններով է ողողված ամբողջ ռուսական մամուլը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Ալտուֆևյան խճուղու բնակարաններից մեկում: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը դանակի շուրջ 40 հարված է ստացել: Խաչատուրյանին սպանել են նրա երեք դուստրերը, որոնցից մեկն անչափահաս է:

Ըստ նախաքննության տվյալների՝ հորը պարանոցի շրջանում դանակով 35 հարված է հասցրել կրտսեր աղջիկը, իսկ մյուսներն այդ ժամանակ բութ գործիքներով հարվածներ են հասցրել հոր գլխին, այնուհետ քույրերից մեկը վերցրել է դանակը կրտսեր քրոջ ձեռքից և  հարվածել Խաչատուրյանի սրտին: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է բնակարանի մուտքի մոտ՝ աստիճանների վրա:




Քոչարյանի զոհերը

Ի դեպ, տեղի ունեցածի մասին ոստիկանությանը տեղյակ են պահել հենց աղջիկները, որոնք հաջորդ օրը ձերբակալվել են: Նրանք 17, 18 և 19 տարեկան են: Քույրերն ընդունել են մեղքը և պատմել, որ տարիներ շարունակ հայրը իրենց հանգիստ չի տվել, և ինչպես նշված է ցուցմունքներում, «բարոյական տառապանքներ» է պատճառել:





Աղջիկները պատմել են, որ դեպքի օրը հայրը առաջինն է դանակով հարձակվել իրենց վրա և իրենք ստիպված են եղել պաշտպանվել: Նշվում է նաև, որ քույրերից մեկի մարմի վրա ևս եղել է սուր գործիքով հասցրած թափանցող վնասվածք ազդրի շրջանում:

Ռուսական մամուլում շրջանառվում են նաև Խաչատուրյանի մասին որոշ մանրամասներ, որոնք ներկայացրել են հարևաններն ու ծանոթները: Ըստ որոշ տեղեկությունների՝ Խաչատուրյանը եղել է հավատացյալ և հաճախ տարածել է նկարներ, որոնցում  հոգևորականի հանդերձանքով է:


Հատկանշական է, որ նրա ավագ որդին և կինն արդեն երկար ժամանակ է՝ չէին ապրում Միխայիլ Խաչատուրյանի հետ: Շատերի բնորոշմամբ՝ նա պարզապես «հրեշ» է եղել: Տղամարդուն ճանաչողներից ոմանք նշել են, որ Խաչատուրյանը աղջիկներին հարկադրել է սեռական հարաբերությունների, ծաղրել է նրանց, վիրավորել և մեղադրել անբարո վարքի համար:

Ռուսական «Կոմսոմոլսկայան պրավդա» պարբերականը հրապարակել է մի ձայնագրություն, որը կատարվել է սպանությունից մի քանի ամիս առաջ: Ամբողջ ձայնագրության ընթացքում հայրը հայհոյում է սեփական դուստրերին և սպառնում: Այդ ձայնագրության մեջ Խաչատուրյանը մեղադրել է աղջիկներին այն բանի համար, որ նրանք տանը հյուրընկալել են իրենց հարազատ եղբորն ու նրա ընկերոջը:  Պարբերականը հայտնում է, որ եթե 3-րոպեանոց աուդիոնյութից մոնտաժվեն հայհոյանքները, ապա կմնա ընդամենը մի քանի բառ:



Տեղեկություն կա նաև, որ սպանության օրը Խաչատուրյանը եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Քույրերը խոստովանել են, որ նախկինում ոչ ոքի չեն պատմել հոր դաժանությունների մասին, քանի որ վախեցել են նրա վրեժխնդրությունից:

Հատկանշական է, որ քննիչները սպանվածի տանը հայտնաբերել են նաև զենք-զինամթերք՝ մի քանի մարտական և որսորդական հրացաններ, որսորդական նետ, իսկ մեքենայի մեջ՝ նաև թմրանյութեր:

Ինչ վերաբերում է քույրերին, ապա ներկայումս նրանք ոստիկանների հսկողության տակ են, քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել նրանց կալանավորելու մասին:

Աղբյուր՝ Shantnews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->