>

Բոլոր սահմանամերձ գյուղերում կան ապաստարաններ, ապաստարան կառուցելիս նախապատվությունը տրվել է մանկապարտեզների եւ դպրոցներին, քանի որ այդտեղ մարդկանց կուտակումը շատ է:




Քոչարյանի զոհերը

Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:




«Մեր գյուղերում կան նաեւ անհատական եւ խմբային ապաստարաններ: Նաեւ ապաստարանի դեր են խաղում մարդկանց նկուղները: 1990-ականներից գյուղացիներն օգտագործում են հենց նկուղները:

Ես ուզում եմ բարձր գնահատել մեր ժողովրդի ինքնապաշտպանական բարձր զգացողությունն ու բնազդը: Այն, որ 100-ից ավելի հրետակոծությունների հետեւանքով ունենք ընդամենը մեկ վիրավոր, դա առաջին հերթին մեր ժողովրդի ինքնապաշտպանական մշակույթի արդյունք է:


Այժմ տեղի է ունենում ապաստարանների համալրման աշխատանքներ եւ խոսքն այս դեպքում ոչ միայն ստանդարտ ապաստարանների մասին է, այլեւ փոքր նկուղ-ապաստարանների: Արդեն հայտարարել ենք մրցույթ, նշել ենք մի քանի պարագաներ՝ ջրի տարաներ, լապտերներ, նստարաններ, ծածկոցներ եւ այս հավաքագրումներն իրականացվում ոչ միայն ապաստարանների համար, այլեւ այն նկուղային տարածքների համար, որը ժողովուրդն օգտագործում է որպես ապաստարան:


Ես կարծում եմ, որ վերականողական աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում:

Նոր շենքերի կառուցումը, բնականաբար, կտեւի ավելի երկար, բայց մենք կանգ չենք առնելու, այդ բոլոր աշխատանքներն իրականացվելու են շատ ինտենսիվ կերպով»,-ասաց նա:

 

Сообщение 100-ից ավելի հրետակոծությունից ունենք ընդամենը 1 վիրավոր. Տավուշի մարզպետ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->