>

ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներին, ովքեր այցելել են «Ֆուդ սիթի» շուկա՝ բեռնատարների հետ կապված իրավիճակը պարզելու, վռնդել են տարածքից:

Այս մասին РБК-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սկսել է հայկական ապրանքներ արտահանողներից հաղորդագրություններ ստանալ այն մասին, որ իրենց արգելվում է




Քոչարյանի զոհերը

առեւտուր իրականացնել Մոսկվայի Կալուգայի մայրուղու հարեւանությամբ գտնվող «Ֆուդ սիթի» շուկայում։


Նրա խոսքերով՝ նմանատիպ տեղեկություն է ստացվել նաեւ բեռնափոխադրողների եւ բեռնատարների վարորդների կողմից:




«Դեսպանությունը սկսեց պարզել իրավիճակը, այդ մասին տեղեկացրեց Մոսկվայի համապատասխան գերատեսչություններին եւ իշխանություններին, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելության աշխատակիցները այցելեցին շուկա»,- ասել է Տողանյանը։

«Ֆուդ սիթի»-ի վարչակազմը չի ցանկացել լսել դեսպանության աշխատակիցներին, չի խոսել նրանց հետ, այլ «ուժի գործադրմամբ ուղեկցել է», հայտարարել է նա։

«Դուք տեսաք այն տեսանյութը, որը տարածվում է ինտերնետում: Այնտեղ երեւում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները արգելում նրանց (հայ արտահանողներին) գտնվել տարածքում»,- ասել է Տողանյանը:

Դեսպանի խոսքերով՝ տպավորություն է ստեղծվում, որ «Ռուսաստանի տարածքում, Մոսկվայում կան իրավական անկլավներ, որտեղ գործում են Ադրբեջանի օրենքները կամ կատարվում են Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքները»:


«Եւ մեր վարորդներին մեկուսացնելու հարցը դեռ կա: Որոշ բեռնատարներ մեկնել են այլ առեւտրի կենտրոններ, մյուսները մնացել են այնտեղ եւ, այնուամենայնիվ, գտել են արտադրանքը վաճառելու, հաճախորդների առջեւ պարտավորությունները կատարելու միջոցներ»,- ասել է նա:

Տողանյանը նշել է, որ այս 50 բեռնատարներից բացի, կան նաեւ մոտ 100-150 մեքենաներ՝ Հայաստանից ապրանքներով, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի հետ սահմանին, կամ արդեն անցել են այն եւ ուղեւորվել են «Ֆուդ սիթի»:

Դեսպանը միաժամանակ նշել է, որ չի կարող ասել, թե միջադեպին ներգրավված են անձամբ «Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերը, ովքեր Ադրբեջանից են՝ «Կիեւյան հրապարակ» ընկերությունների խմբի հիմնադիրներն ու համասեփականատերը։

«Չեմ կարող ասել: Ով է ներգրավված, չեմ կարող ասել, իրավունք եւ տեղեկատվություն չունեմ: Կարող եմ ասել միայն, որ մեր դեսպանատան աշխատակիցները բռնի ուժով ուղեկցվել են առեւտրի կենտրոնի տարածքի պահակախմբի կողմից, եւ որ մեքենաները մնում են արգելափակված»,- ասել է Տողանյանը:


Նշենք, որ «Ֆուդ սիթի» շուկան պատկանում է ընկերությունների նույնանուն խմբին, որի սեփականատերերը ադրբեջանցիներ են՝ գործարարներ Գոդ Նիսանովը եւ Զարախ Իլիեւը:

Տեղեկությունն այն մասին, որ «Ֆուդ սիթի» շուկայից դուրս են հանվել հայկական ապրանքներով բեռնատարները, սոցիալական ցանցերում հայտնվել է ուրբաթ, հուլիսի 17-ին: Դրանից հետո Ռուսաստանի հայերի միությունը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի հետ:

Facebook-ի հայ օգտատերերը սոցցանցում ֆլեշմոբ են սկսել, որպեսզի օգնեն վաճառել հայկական գյուղմթերքները, որոնց վաճառքն արգելվել է մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկայի տարածքում:

Մոսկվայում եւ հարակից տարածքներում բնակվող հայերը սկսել են հայկական ծիրան գնել, որպեսզի ապրանքը չփչանա: Մոսկվայում բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել:

Մոսկվայում ծիրանի հերթ կանգնած հայերի համար հյուրասիրություն է կազմակերպվել: Ժամանել են նաեւ երաժիշտներ: Մոսկվայի «Բուխտա» մեծածախ առեւտրի կենտրոնում սպասվում են հայկական երգեր եւ պարեր:

Նշենք, որ երկու բեռնատարներից ծիրանն արդեն վաճառվել է, ժամանել են երրորդ եւ չորրորդ բեռնատարները, այդ թվում՝ կեռասով եւ սալորով:

Շատերը ժամանել են պարզապես հայ արտահանողներին աջակցելու համար:

Сообщение ՌԴ-ում ՀՀ դեսպանը նոր մանրամասներ հաղորդեց․ Ինչ է կատարվել իրականում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->