>

Այս բաղադրատոմսը նվիրված է ոչ միայն ամերիկյան խոհանոցի բոլոր երկրպագուներին: Դա կգնահատեն նաև հավի մսի սիրահարները։ Այն ստացվում է անչափ համեղ և կդառնա Ձեր տոնական սեղանների գլխավոր ուտեստը։


Այս ուտեստը պատրաստվում է ոչ միայն հավի կրծքամսից, այլ նաև թևիկներից: Արժե փորձել կրծքամիսը հայտնի սոուսով մեկ անգամ, և Դուք կսիրահարվեք այս ուտեստին ընդմիշտ: Ահա և բաղադրատոմսը:







Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ է․

  • Հավի ֆիլե 2 հատ,
  • Ալյուր 50 գ,
  • Չորահացի փոշի 50 գ,
  • Կարագ 110 գ,
  • Շագանակագույն շաքարավազ 2 ճ․գ․,
  • Տոմատի մածուկ 3 ճ․գ․,
  • Չիլի սոուս 1 ճ․գ․,
  • Սխտոր 1 ատամ,
  • Աղ 0,5 ճ․գ․,
  • Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի։


Պատրաստումը․


  1. Սոուսը պատրաստելու համար տոմատի սոուսը խառնեք 60 գ հալված կարագի, շաքարավազի, չիլի սոուսի, մանրացված սխտորի, աղի և պղպեղի հետ:
  2. Յուրաքանչյուր հավի ֆիլեն կտրատեք երկարությամբ, որից հետո կիսեք մեջտեղից: Ընկղմեք յուրաքանչյուր կտորը նախ ալյուրի, ապա բաֆալո սոուսի, այնուհետև չորահացի փոշու մեջ:
  3. Մնացած կարագը հալեցրեք ջեռոցում 2 րոպե 200 ° C ջերմաստիճանում: Որից հետո հավի կրծքամսի կտորները դրեք հալված յուղի մեջ և պատրաստեք ջեռոցում 30 րոպե 200 ° C ջերմաստիճանում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Անչափ համեղ հավի կրծքամիս՝ պատրաստված ջեռոցում։ Այն կդառնա Ձեր ամենասիրելի ուտեստը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->