>

4-րդ տեղ – Կույս

Հիմնականում Կույս տղամարդիկ խելացի են, սակայն այս փաստն ու դրա գիտակցումը նրանց անտանելի է դարձնում: Կույսերը շատ խստապահանջ և բծախնդիր են: Նրանք զարմանալիորեն բավականին անինքնավստահ են և, հետևաբար, նաև անտանելի խանդոտ: Նրանք կարող են ամեն մանր թվացող բանից մեծ պատմություն սարքել:

Կույս տղամարդու մոտ քիչ թե շատ լավ հարաբերություններ են ստացվում Ցլերի, Խեցգետինների, Կարիճների և Այծեղջյուրների հետ: Հակացուցված են հարաբերությունները Խոյերի, Աղեղնավորների և Առյուծների հետ, իսկ հենց Կույսերի հետ, առհասարակ, անհնար է:




Քոչարյանի զոհերը

3-րդ տեղ – Այծեղջյուր





Այծեղջյուր տղամարդկանց հետ էլ ավելի բարդ է, քան Կույսերի հետ: Նրանք դասական կնատյացներ են: Այո՛, նրանք ամուսնանում են, սակայն  դա անում են հաշվենկատորեն, կինը պետք է ամեն առումով շահավետ լինի: Լավ կամ բարի խոսք նրանից լսելը գրեթե անհավանական է, իսկ այ քննադատության պակաս հաստատ չեք զգա:

Այծեղջյուր տղամարդիկ քիչ թե շատ լավ հարաբերություններ կարող են ստեղծել Ցլերի, Կույսերի և Կարիճների հետ: Իսկ այ օդային և կրակային նշանների հետ պարզապես աղետ կլինի:


2-րդ տեղ – Ջրհոս

Ջրհոս տղամարդիկ ողջ կյանքում խույս են տալիս ամուսնությունից, իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկին, այնուամենայնիվ, հաջողվի նրան այդ քայլին հասցնել, սկսվում են տանջանքները՝ թե՛ Ջրհոսի, թե՛ նրա կնոջ: Ամուսնությունից հետո Ջրհոսը միանգամից գրավում է տան գլխավորի տեղը և սկսում ճնշել կնոջը, իսկ երբ կինն արդեն խենթանալու եզրին է, նա վազում է բաժանվելու՝ մեկնաբանելով, որ չի կարող ապրել մեկի հետ, ով փորձում է սահմանափակել իր ազատությունը:

Ջրհոս տղամարդիկ կատեգորիկ կերպով չեն կարող հարաբերություններ հիմնել Կարիճների և Ցլերի հետ: Քիչ թե շատ լավ հարաբերություններ հնարավոր են Աղեղնավորների, Ձկների, Կշեռքների, Երկվորյակների և Առյուծների հետ:



1-ին տեղ – Խեցգետին

Խեցգետին տղամարդիկ ինֆանտիլ են, անողնաշար: Նրանք ունակ չեն իրենց ընտանիքի համար պատասխանատվություն կրել: Դժվարությամբ են կյանքում ինչ-որ բանի հասնում: Նրանք իսկական մամայի բալաներ են, ուստի և նմանատիպ կնոջ են փնտրում, եթե, իհարկե, փնտրում են: Նմանատիպ տղամարդու հետ կինն է կատարում է ընտանիքի տղամարդու ֆունկցիան:

Խեցգետին տղամարդուն կարող են դիմանալ և հանդուրժել միայն Կշեռքները, Ձկները, Կույսերն ու Կարիճները:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->