>

Պատերազմը չի ավարտվել և ցանկացած պահին կարող են լայնածավալ ռազմական գործողություններ բռնկվել. Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Պատերազմը չի ավարտվել և ցանկացած պահին կարող են լայնածավալ ռազմական գործողություններ բռնկվել։




Նոր կորոնավիրուսի մասին թեպետ այս պահին շատերը մոռացան, բայց վերջին ամսում ակտիվ վարակակիրների թվի որոշակի կայունացումը, եթե արխայնանանք, ցանկացած պահին կարող է համաճարակի նոր ալիքի վերածվել։

Այս իրավիճակից հաղթանակներով (կամ գոնե առանց կորուստների) դուրս գալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը համազգային մոբիլիզացիան չթուլացնելն է։


Ընդգծեմ. սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։

Հաղթանակի համար պետք են պետության և հանրության բոլոր օղակների անխափան փոխգործակցությունը։ Պետք է ազգի բոլոր ռեսուրսների մոբիլիզացիա։ Պետք է գիտակցում, որ դեռ երկար ենք այս վիճակում գտնվելու։


Ազգ-բանակ երբ ասում էին, հենց այս օրվա համար էր։

Մեզ հաղթելու ամենահեշտ ձևը՝ նորից ներքին կռիվներ հրահրելն է։ Մի՛ հրահրեք, ու մի՛ հրահրվեք»։

աղբյուր

Сообщение Պատերազմը չի ավարտվել և ցանկացած պահին կարող են լայնածավալ ռազմական գործողություններ բռնկվել. Կարեն Վրթանեսյան появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->