>

Եթե կորել կամ գողացվել է գումար, իմաստուն հրեաներն ասում են. ‹‹Շնորհակալ եմ, տեր Աստված, որ վերցրիր փողի տեսքով››:

Որոշ տեսակետների համաձայն՝ հրեա ժողովուրդն ամենախելացին է, քանի որ նրա ճանաչողության ակունքները հենց Աստծուց են գալիս: Հրեաների իմաստնության մասին դարերով լեգենդներ են հյուսվում, և դա բոլորովին էլ հենց այնպես, անհիմն չէ: Նրանց խորաթափանցությունն ու սրամտությունը, հիրավի, ուսանելի են: Յուրաքանչյուր ազգ ունի աշխարհի իր տեսլականը, և ամենից լավ դա արտահայտվում է առածների և ասացվածքների մեջ: Իսկ ծանոթանալով տարբեր մշակույթների, նրանց մենթալիտետի և հումորի զգացման հետ՝ ավելի լավ ես սկսում հասկանալ և քո ազգինը: Հրեա ժողովրդի ողջ հմայքն ամփոփված է նրա սրամիտ ասացվածքների և առածների մեջ:

Եթե որևէ խնդիր կարելի է լուծել փողով, ուրեմն դա խնդիր չէ, այլ ծախս:

Ադամն առաջին երջանիկ տղամարդն էր, քանի որ զոքանչ չուներ:




Քոչարյանի զոհերը

Աստված մարդուն 2 ականջ և մեկ բերան է տվել, որ նա շատ լսի ու քիչ խոսի:





  • Թող Աստված քեզ հեռու պահի վատ կանանցից. լավերից ինքդ փրկվիր:
  • Երբ մտնում է գինին, դուրս է գալիս գաղտնիքը:
  • Աստված չի կարող միաժամանակ լինել ամենուր. այդ պատճառով էլ նա ստեղծեց մայրերին:
  • Մի եղիր քաղցր, այլապես քեզ կուտեն: Մի եղիր դառը, թե չէ քեզ կթքեն:

Բոլորը բողոքում են փողի բացակայությունից, բայց խելքի բացակայությունից ոչ ոք չի բողոքում:

Վախեցիր առջևից գնացող այծից, հետևից եկող ձիուց և հիմարից՝ բոլոր կողմերից:

  • Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:
  • Հյուրն էլ, ձուկն էլ երեք օր հետո սկսում են հոտել:
  • Եթե չես ուզում, որ վզիդ նստեն, շատ մի կռացիր:
  • Երկու չարիքից փոքրագույնն ընտրելիս հոռետեսը կընտրի երկուսն էլ:

Խուլը լսել է, թե ինչպես է համրը պատմել, որ կույրը տեսել է, թե ոնց է կաղն արագ-արագ վազել:

Աստված պաշտպանում է աղքատներին, համենայն դեպս՝ թանկարժեք մեղքերից:


Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը ֆիլանտրոպներ կլինեին:

Երբ տանը մնացած կույսն ամուսնանում է, նա միանգամից վերածվում է երիտասարդ կնոջ:

  • Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, իսկ երեխաները ծնողներին՝ լռել:
  • Հեռվից բոլոր մարդիկ լավն են:
  • Փող ունենալն այնքան լավ չէ, որքան վատ է չունենալը:

Միգուցե ձվերը հավերից անհամեմատ խելացի են, սակայն նրանք շուտ են փչանում:

Դեռևս չի ստեղծվել այն նժույգը, որի վրա նստած՝ հնարավոր լինել հասնել երիտասարդության հետևից:

  • Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք քիչ խոսեին:
  • Ճերմակ մազերը ծերության, այլ ոչ թե իմաստնության նշան են:
  • Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:

Վատ կինն անձրևից վատ է: Անձրևը դեպի տուն է քշում, իսկ վատ կինը տնից դուրս է հանում:



Աշխարհը կվերանա ոչ թե՝ որովհետև մարդիկ շատ են, այլ՝ որովհետև տմարդիներն են շատ:

Աստված իմ, օգնիր ինձ ոտքի կանգնել. ընկնել ես ինքս էլ կարող եմ:

Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, սպասիր, այն կփոխվի դեպի վատը:

Որքան էլ որ սերը քաղցր լինի, նրանից կոմպոտ չես եփի:

  • Երբ անելու բան չկա, սկսում են մեծ գործեր անել:
  • Ով երեխա չունի, լավ է դաստիարակում նրանց:
  • Ավելի լավ է ծիծաղից մեռնել, քան վախից:

Փորձը մի բառ է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները:

Ծերանալով՝ մարդը վատ է տեսնում, բայց ոչ շատ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->