>

Մոտ մեկուկես տարի առաջ իտալական աշխարհահռչակ նորաձևության տներից մեկը՝ Dolce&Gabbana-ն, մեկնարկեց համաշխարհային մեդիանախագիծ` «Ընտանիքը մեր հենարանն է» վերտառությամբ:

Նախագծի շրջանակներում քարոզվեց ընտանիքի դերն ու կարևորությունը, և իրական արժեքները գնահատողները կարող էին ցանկություն հայտնել և «dgfamily» ակտիվ հղմամբ ընտանեկան իրենց լուսանկարը տեղադրել համացանցում:




Քոչարյանի զոհերը





Եթե իտալացի ոճաբաններին այն դուր գար, լուսանկարը` բրենդի տարբերանշանով, հայտնվում էր պաշտոնական կայքէջի համանուն ալբոմում:

Dolce&Gabbana-ի հայ երկրպագուները ևս անմասն չեն մնացել նախագծի մասնակցությունից` այդպիսով արժանանալով ոճաբանների հավանությանը:


Եվ ահա, ձեր դատին ենք ներկայացնում հետևյալ լուսանկարը` Dolce&Gabbana-ի` Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել է Վասպուրականի, Էրզրումի, Արցախի, Զանգեզուրի, Լոռու և Սասնա ավանդական տարազներով մեր հայրենակիցների ընտանեկան նկարը, որն արդեն արժանացել է ավելի քան 41 հազար հետևորդի հավանության:



Լուսանկարում, ինչպես երևում է, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի կինն է` Զարուհի Բադալյանը:

Վերջինս ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դուստրն է․․․

Dolce&Gabbana-ի ոճաբանների ուշադրությանն արժանացած լուսանկարում Բադալյանների գերդաստանի կրտսեր ներկայացուցիչներն են` ի դեմս Վոլոդյա և Վալերի Բադալյանների զավակների:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->