>

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Գիշերը նայեցի Նավալնու հետաքննությունները’ Պարազիտ և Ղրիմի կամուրջ ֆիլմերի մասին, որի հերոսները ոչ հայ դաման է ու յուր ամուսինը։ Փողերի լվացքի շղթայի մեջ ուշադրությունս գրավեց մի բան. Մարգոն ու Տիգրանը 2016-17-ից սկսած սերտորեն կապված են պետական ու գազպրոմյան НТВ հեռուստաալիքի հետ ու այդ կապվածությունը ոչ միայն ֆինանսական երկուստեք ձեռնտու մախենացիաների, ատկատների ու լվացքի մասին է, այլ ավելին…




Քոչարյանի զոհերը

Ու հիշեցի 2017-ի աշնանը նույն НТВ-ի լկտի հաղորդումը Սերժ Սարգսյանի ու Հայաստանի դեմ» «Անհավատարիմ կինը», որին ատամնաշարը բաց մասնակցում էին նաև Մարգոյի ստատուսը լայքած ու Մարգոյի նման մեր հեղափոխության վրա ժահր թափող Գեվորգ Միրզայանը և Անդրանիկ Միհրանյանը, ովքեր չփորձեցին էլ կարգի հրավիրել Հայաստանի հանդեպ լկտի վիրավորանքներ հնչեցնողներին…





Եթե հիշում եք’ պատճառն իբրեւ թե Սերժ Սարգսյանի օրոք ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրն էր, բայց կար նաև ներհայաստանյան կոնտեքստ’ Սերժ Սարգսյանին թուլացնել ու գահընկեց անել պատրաստվող ռուսահայկական էլիտա և Քոչարյան…

Իսկ այդ հեռուստաընկերության հետ Մարգոն ու Տիգրանը միլիոնների արիշվերիշների մեջ էին, երկուսով էլ փող էին ստանում միջազգային պիլորամա հաղորդման համար, ինչի մասին Մարգոն երբեք չի հայտարարել, և դա արեց Նավալնին։


Հիմա շղթայի բոլոր օղակները երևում են…

Ու ժամանակին Սերժ Սարգսյանը շատ ճիշտ էր անում, որ հետաքրքրվում էր, թե ով է այդ հաղորդման պատվիրատուն

‘ գնալով դեպի Մարգոյի պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանի, Գազպրոմի Կարեն Կարապետյանի կողմերը…Իսկ Մարգոյի մասին հավաբար տեղյակ չէր, որ մեծ հավանականությամբ իր ամուսնու հետ այս շղթայում կա, այլապես Մարգոյին Մովսես Խորենացի մեդալ չէր տա…


Ու գրեթե կասկած չունեմ, որ վաղը հրապարակվելիք ցուցակում կտեսնեք այս հակահայկական բանդայի լիքը ներկայացուցիչների անունները’ Միրզայան, Գաբրիելյանով և այլք։

Ի դեպ, ովքեր շատ ծանր են տարել հայերի կողմից Մարգոյին ուղղված հայհոյանքները, լավ կլինի նայեն Պարազիտ ֆիլմը, որտեղ ապշեցնող անալիզ կա Տիգրան Քեոսայանի հաղորդումներում օգտագործվող սեռական հայհոյանքների։

Եթե Մարգոն, որպես ծրագրի պատասխանատու ծափ է տալիս հեռուստաեթերում հնչող իր ամուսնու սեռական բնույթի հայհոյանքների, դուք ծանր մի տարեք։

Մարգոն ու Տիգրանը դա ամեն շաբաթ են անում, միողջ հասարակության աչքի առաջ ու եթերով։

Сообщение Ու ժամանակին Սերժ Սարգսյանը շատ ճիշտ էր անում, որ հետաքրքրվում էր, թե ով է այդ հաղորդման պատվիրատուն. Ուշագրավ մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->