>

Վարչապետ դառնալու դեպքում Նիկոլ Փաշինյանն առաջինը փոփոխության կենթարկի Ընտրական օրենսգիրքը: Այդ մասին նա ասաց ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցի ժամանակ:


«Ժամկետներ չեմ կարող նշել, թե երբ կսկսվեն գործընթացները․ ես պետք է հանդիպումներ ունենամ այլ ուժերի հետ և մաքսիմալն անեմ, որ իրապես հավասար պայմաններ ստեղծվեն»։








Քոչարյանի զոհերը

Խոսելով կառավարության գործող անդամների պաշտոնավարման մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ բոլոր հնարավոր թեկնածուները կքննարկվեն։


«Սկզբունքն այն է, որ մենք պետք է փորձենք աշխատանքային միջավայր ձևավորել։ Հակառակ դեպքում այս պրոցեսն իսկապես արդյունք չէր ունենա։ Եթե դուք նկատի ունեք կոռուպցիան, մնացած նեգատիվ երևույթները, ես համոզված եմ, որ կարող եմ իրավիճակ փոխել։ Մենք ինչ արել ենք մինչ հիմա, ամեն ինչ արել ենք ժողովրդի միջոցով ու շարունակելու ենք անել»։



Աղբյուր՝ Hayastan24.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->