>

Գիտնականները պնդում են, որ Երկրագնդի վրա նոր օվկիանոս է առաջանալու:


Հետազոտողները հիմա մեծ ուշադրությամբ ուսումնասիրում են Աֆրիկյան մայրցամաքի եթովպական այն հատվածը, որը գտնվում է երեք տեկտոնական սալերի միացման մասում:







Քոչարյանի զոհերը

Այդ տեկտոնական սալերը քիչ-քիչ հեռանում են միմյանցից: 2005 թվականին սալերի միացման հատվածում առաջացավ ճեղքվածք, որի երկարությունը հիմա հասնում է 56 կիլոմետրի: Սա ամբողջ աշխարհում եզակի վայր է:


Գիտնականների խոսքերով՝ այս երևույթը տեղի է ունենում Երկրագնդի խորքերից մագմայի բարձրացման հետևանքով առաջացած ճնշման պատճառով:

Մասնագետների հաշվարկներով՝ Աֆրիկան երկու մասին կբաժանվի 5-ից 10 միլիոն տարի հետո:


Աղբյուրը՝ shantnews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->