>

«Ժողովուրդ» օրաթերթին Սաշիկ Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի աղմկահարույց քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ գործը առաջիկայում չի բացառվում,որ ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործով անցնող անձանցից մեկը ուշագրավ ցուցմունք է տվել իրավապահներին:


Եվ իրավապահները սկսել են իրենց հարցաքննությունների շարքը, մասնավորապես ըստ մեզ հասած լուրերի` հարցաքննության են կանչել գործով տուժող Դավիթ Սիմոնյանին: Եվ ահա առաջին հարցերից մեկն էլ լինում է այն, թե ինչու է նա նախկինում այլ ցուցմունք տվել եւ հիմա այլ ցուցմունք տալիս:








Քոչարյանի զոհերը

Մեզ հասած լուրերի համաձայն` տուժող Սիմոնյանը իրավապահներին հայտնել է, թե միջադեպի մասին նախկինում տված ցուցմունքը գրել է իրավապահների ցուցումով:


Ասել է թե` իրավապահներն են իրեն ասել գրի, որ չի կրակել Հայկ Սարգսյանը, այլ ընկեր Ա.Ղեւոնդյանն է կրակել այն էլ պատահական, ինչի հետեւանքով ինքը մարմնական վնասվածք է ստացել:



Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->