>

«Ինչու է Վլադիմիր Պուտինը սիրում Ռոբերտ Քոչարյանին, նրան իր ընկերը համարում և շնորհավորական բացիկ ուղարկում անգամ, երբ նա բանտում է.

դա արվում է, քանի որ Ռուսաստանին առաջին և անհեթեթ նվերն արել է Ռ. Քոչարյանը՝ «գույք պարտքի դիմաց» նախաձեռնությամբ, հենց դրանից հետո սկսվեց Ռուսաստանի մենաշնորհը, միայն «Հրազդան ՋԷԿ»- ն արտադրում է մեր՝ 100 մլն պարտքից 3-4 անգամ ավել էլեկտրաէներգիա․․․

Ռ. Քոչարյանի համար Հայաստանը եղել է միայն փող աշխատելու և իր ինքնասիրությունը բավարարելու միջոց, և գնացել է ՌԴ՝ այնտեղ և աշխարհում ծախսելու իր գումարները: Պուտինը, հանձին Քոչարյանի, տեսնում է Ռուսաստանի պատրիոտին, ոչ թե Հայաստանի շահերը պաշտպանող մարդու»,- նախօրեին «Աառաջին լրատվական»-ի եթերում ասել է նորընտիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ միանգամայն դիպուկ բնորոշելով Ռոբերտ Քոչարյանի կերպարը։




Քոչարյանի զոհերը


Իհարկե, Իգիթյանի նկարագրությունն ամբողջական չէ, որովհետև Պուտինը Քոչարյանին պարտական է ավելի գլոբալ հարցում, իսկ միջզգայնագետի նշածն ընդամենը հետևանքներն են։ Քոչարյանի ու Պուտինի հոգեհարազատության, մենթալ ընդհանրության հիմքը Հոկտեմբեի 27-ի ոճրագործությունն է, որը Հայաստանում դրեց ռուսական վասալության հիմքերը։




Հենց այդ հանգամանքը նաև մտահոգում է Պուտինին, որովհետև Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի տևական ազատազրկումը ճանապարհ կարող է բացել Հոկտեմբերի 27-ի ամբողջական բաղցահայտման համար, ինչի հետևանքները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության իմաստով։

Ռոբերտ Քոչարյանը հասարակական գիտակացության մեջ վաղուց հանցագործ է, որի անվան հետ կապվում են ահաբեկչությունն ու թալանը, սպանություններն ու խոշտանգումները ու տարօրինակ է, որ այս օրերին նրան սատարող ձայներ են լսվում Արցախից։

Արցախի խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում:


Հայտարարության մեջ ասված է. «Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոց ընտրելու հարցով դատական պրոցեսը: Նոյեմբերի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:

Զերծ մնալով դատարանի անկախության ու անաչառության վրա ազդելու ցանկացած դրսևորումից, ինչպես նաև առաջնորդվելով անկողմնակալ արդարադատության իրականացման սկզբունքով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունները կոչ են անում Նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»:

Անհասկանալի է, թե որն է Քոչարյանի «զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»։ Գուցե ա՞յն, որ Քոչարյանի նախագահության շրջանում ԼՂՀ-ում ձևավորվել էր, ըստ էության՝ խանական համակարգ, որը հարստահարում էր Արցախի հասարակությանը, կամ՝ ԼՂՀ առաջին նախագահի դասալաքութո՞ւնը, երբ նա Ստեփանակերտից վազեց Երևան՝ ստանձնելու համար Հայաստանի վարչապետի պաշտոնը։


Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում միլիարդավոր դոլարներ է թալաներ, քանի՞ ցենտ է նա ներդրել Արցախի տնտեսության մեջ։ Կամ՝ չե՞ն հիշում Արցախում, որ հենց Քոչարյանի ինքնասիրահարվածության հետևանքով պաշտոնական Ստեփանակերտը դուրս մնաց ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացից։

Կամ՝ ինչպե՞ս «զգալի ավանդ» կարող է ունենալ մի գործիչ, որի հայաստանյան պաշտոնավարման շրջանում տեղի են ունեցել Հոկտեմբերի 27 ու Մարտի 1, երկու տասնյակ սպանություններ։

Համոզված ենք, որ Արցախի հասարակությունը, սովորական մարդիկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նույնքան բացասական վերաբերմունք ունեն,

որքան՝ Հայսատանի հասարակությունը։ Արցախի էլիտա կոչվածը Հայաստանի փլուզված քրեաօլիգարխիկ համակարգի մի բաղադրիչն է, որը շարունակում է շահարկել ԼՂՀ անունը՝ սեպ խրելով հայկական երկու պետությունների միջև ու հանդես գալով նախկին համակարգի դիրքերից։

ԼՂՀ այսօրվա քաղաքական էլիտան կապ չունի Արցախի հասարակության հետ ու կարող է ուղղորդվել բացառապես Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի կամ մոսկովյան շրջանակների կողմից։ Հենց այդ հայտնի ուժերի պատվերով էլ հեղինակվել է հերթական խայտառակ հայտարարությունը, որն ավելի է ակտուալացնում Արցախում բարեփոխումների շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։

Сообщение Ուշագրավ.Ո՞վ է հանուն Քոչարյանի Արցախը հանում Հայաստանի դեմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->