>

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով նախօրեին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լուրջ դեպք է եղել։


Մասնավորապես, վերելակը շահագործման ընթացքում պոկվել է և ընկել հորը, ինչի պատճառով մեկ քաղաքացի լուրջ վնասվածքներ է ստացել։








Քոչարյանի զոհերը

Մենք փորձեցինք լուրը ճշտել բժշկական կենտրոնից, սակայն մեզ պատասխանեցին, որ «իրենց մոտ նման ինցիդենտ չի գրանցվել»։


Նշենք, սակայն, որ մեզ հասած տեղեկություններով՝ բժշկական կենտրոնի ղեկավարությունը անձամբ է խնդրել տուժող կողմին բողոք չներկայացնել աղմուկից զերծ մնալու համար։ Տուժող կողմն էլ պահանջը բավարարել է, և որևէ բողոք ԲԿ-ի հետ կապված իրավապահ մարմիններին չի ներկայացվել։



Աղբյուր՝ «Առաջին լրատվական»

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->