>

Հայաստանում պետք է մասսայական տեստավորում անցկացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց հայտնի պլաստիկ վիրաբույժ, Հայաստանի Հանրապետության գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը` նշելով, որ պետք է նաեւ քաղաքացիներին հնարավորինս մեկուսացնել:

«Այս պահի դրությամբ համավարակը հսկելու լավագույն միջոցառումներն են` բոլորին մասսայական տեստավորելը, մարրդկանց մեկուսացումն է: Ճիշտ է, դա հսկայածավալ գործ է, սակայն միայն դրա շնորհիվ կարող ենք ռեգիոններում վերահսկել իրավիճակը, որը ինչպես ասում է նախարարը վերահսկողությունից դուրս է»,- ասաց նա:




Քոչարյանի զոհերը

Բժշկի կարծիքով` պետք չէ տագնապի մատնվել, այլ պետք է ղեկավարվել հակահամաճարակային կանոններով. «Պետք է դուրս գալ այդ կոմունիստական մտածողությունից եւ պետք չէ հույսը դնել դնել կառավարության կամ նախարարության կամ մեկ անձի վրա, այլ ինքդ պետք է կարողանաս քեզ պաշտպանել: Կազմակերպվածության լավ օրինակ է Չինաստանը, իսկ Երեւանում, հատկապես ծայրամասերում մարդիկ դրսում են, չգիտեմ, թե ինչպես են մտածում»:




Արտավազդ Սահակյանը գնահատում է նախարարի ազնվությունը, ասում է, որ նախարարը ճշմարտությունն է ասում, բայց գտնում է, որ հասարակությունը հիմա այնպիսի հոգեբանկան վիճակում է գտնվում, »,- ասաց նա:

Վիրաբույժը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պիկը դեռ առջեւում է: «Ես վստահ եմ, որ պիկը դեռ առջեւում է եւ իրական պատկեր մենք կարող ենք ունենալ միայն զանգվածային տեստավորում անելուց հետո:


Ժողովուրդը ինքը պետք է պատասխանատու լինի եւ յուրաքանչյուրը պետք է իր անձնական հիգիենայի վերաբերյալ մտածի, խուսափի շփումներից, պետք է իրարից սոցիալական հեռավարություն պահպանել, թե չէ կգնանք Իտալլիայի օրինակով»,-ասաց նա:


Արտավազդ Սահակյանը կարծում է, որ պետք է խստացվեն մեկուսացման կանոնները. «Այժմ ինչքան էլ տուգանեն, քաղաքացիները գումար էլ չուննեն, որ վճարեն, դրա համար ավելի ազդեցիկ պետք է լինի պատիժը, օրինակ մի քանի օրով փակելը, որ մարդկանց վրա ազդի»:

Բժիշկ Սահակյանը նաեւ խորհուրդ է տալիս համավարակի այս պայմաններում 65-ից բարձր տարիք ունեցող կալանավորված անձանց կալանքը փոխարինել տնային կալանքով,

որովհետև նրանք գտնվում են բարձր ռիսկային գոտում. «Սա մարդասիրական քայլ է, որովհետև վարակը հատկապես վտնագավոր է նրանց համար»:

Сообщение Ճանաչված բժիշկ Արտավազդ Սահակյանի դիպուկ անդրադարձը՝ կորոնավիրուսի լայնորեն տարածման մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->