>

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել՝ հայտարարելով, թե դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։ Այս մասին գրում է aysor.am-ը:


Նախ նա հայտարարել է, որ արցախյան պատերազմում ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն ու շարունակեց. «Դրանք ազատագրված են մեր բնութագրմամբ։ Ըստ էության, դուք լավ գիտեք և այս լսարանում բոլորն էլ հասկանում են, որ դրանք գրավյալ տարածքներ են»։








Քոչարյանի զոհերը

Լրագրողի հարցին, թե ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը՝ դրանք գրավյա՞լ տարածքներ են, Թադևոսյանը արձագանքեց հարցով. «Դրանք հայկական հողե՞ր են»։


Լրագրողի հարցին, թե դրանք պետք է վերադարձնե՞լ, Թադևոսյանը արձագանքել է. «Ինձանից կարող եք ոչ մեկդ չնեղանալ, բայց դա ես չեմ որոշում, դա եռանախագահողների և ընդհանարպես, բանակցությունների սեղանին միշտ դրված է եղել այդ հարցը, սիրելի լրագրող, դուք ինձանից մի նեղացեք և պահանջեք մի բան, որի պատասխանը ես չեմ տալիս։ Եթե հարցը գնում է լուծման տարածքները հանձնելու ճանապարհով, ապա, այո, իհարկե, ճիշտ է։ Եթե բոլոր երկրները պայմանավորվում են հարցը լուծել այդ ճանապարհով, ապա…»։

Դիտարկմանը, թե հայկական կողմը դրանք համարում է ազատագրված և ոչ թե` գրավյալ տարածքներ, Թադևոսյանը ասել է, որ դա հայկական կողմի դիրքորոշումն է, մինչդեռ միջազգային հանրությունն այդ հարցով այլ դիրքորոշում ունի՝ դրանք համարելով գրավյալ կամ «օկուպացված տարածքներ»։



Մյուս հարցին, թե Արցախի ժողովրդին հարցրե՞լ է` ի՞նչ կարծիքի են այդ մասին, Թադևոսյանը պատասխանել է. «Ես ոչ մեկին ոչինչ չեմ հարցրել, ես փաստն եմ արձանագրում»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->