>

Չինաստանի Ֆուցզյան նահանգում փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ խայտառակել է հարսնացուին հյուրերի մոտ:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը:




Քոչարյանի զոհերը

Դեկտեմբերի 26-ին, հարսանիքի ժամանակ միջոցառման վարողը հայտարարում է, որ հիմա էկրաններին կցուցադրվի զույգի մանկության լուսանկարները:




Այնինչ, դրանց փոխարեն մեծ էկրանին է հայտնվում հարսնացուի դավաճանության տեսանյութը: Կադրերում ցուցադրվում է, թե ինչպես է աղջիկը սիրով զբաղվում փեսացուի հղի քրոջ ամուսնու հետ:

Այդ կերպ տղան որոշել էր վրեժ լուծել դավաճանության համար:


Դրանից հետո, չինացի եիտասարդը հարցնում է իր ընկերուհուն՝ «Դու մտածո՞ւմ էիր՝ ես չգիտեի»:

Ի պատասխան՝ աղջիկը ծաղկեփունջը շպրտում է տղայի վրա: Բեմ են բարձրանում հյուրերը և տարբեր կողմեր են տանում հարսին ու փեսային:

Կայքի տեղեկություններով՝ զույգը երկու տարի գտնվել է հարաբերությունների մեջ: Չինացին ամուսնության առաջարկություն է արել սիրելիին կես տարի առաջ:


Նա իմացել է դավաճանության մասին՝ վերանորոգման ժամանակ տանը տեղադրված թաքնված տեսախցիկի միջոցով:

Ըստ որոշ վկայությունների՝ աղջիկը դավաճանել է այն բանից հետո, երբ տղան մի քանի անգամ խփել է իրեն:

Ենթադրվում է, որ նա համաձայնվել է ամուսնանալ, քանի որ երիտասարդը խոստացել է մեքենա և տուն գնել իր համար:

Կան նաև կարծիքներ, որ միջադեպը բեմադրված է:

Сообщение Կադրերում ցուցադրվում է, թե ինչպես է աղջիկը սիրով զբաղվում փեսացուի քրոջ ամուսնու հետ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->