>

Երգչուհի Սոնա Շահգելդյանն այս օրերին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Տավուշի սահմանամերձ գյուղերի՝ ադրբեջանական արկակոծումիվ տուժած տների ընտանիքիներին:


NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ յուրաքանչյուր ամիս որաշակի չափով գումար է փոխանցելու նրանց.







Քոչարյանի զոհերը

«Մոտ 4 ընտանիքի արդեն օգնել եմ 50 հազարական դրամներով: Չգիտեմ՝ ով հետագայում կմիանա այս նախաձեռնութանը, բայց ես ինքս չեմ սպասել, որ ինչ-որ մեկը նման քայլ անի, որպեսզի ես անեմ:

Ես միշտ եմ իմ ժողովրդի կողքին՝ ոչ միայն երգի միջոցով:Ամեն ամիս կփորձեմ մոտ 500 դոլարի աջակցություն ուղարկել, եթե ատացվի, իհարկե, կանեմ ավելին»,-նշեց երգչուհին՝ հավելելով, որ ինքն էլ արդեն 5 ամիս է, ինչ չի աշխատում, բայց իր կարողությունների չափով փորձում է բարի գործ կատարել:


«Կապ չունի գումարի չափսը, կարեւորը՝ սրտով ու հոգով աջակցությունն է: Շատ եմ լաց եղել ու մտածել մեր զինվորների մասին, սահմանային գյուղերի բնակիչների մասին: Ինձ վրա ամեն ինչ ծանր է ազդում, չեմ կարողանում հանգիստ քնել: Երբ կարողացա մի բանով օգնել, սիրտս տեղն ընկավ:


Պետք չէ միայն խոսել, պետք է նաեւ գործել: Միշտ էլ կարող ես բարի բան անել, ինձ հաճախ են գրում օգնության համար, գիտեն, որ կանեմ, ես էլ սիրով օգնում եմ, եթե կարողանում եմ: Լինում է, որ գրում են զինվորի մայրեր…

Ինչպե՞ս չօգնես, երբ նրանք սահմանն են պահում ինձ համար, անգամ այնպիսի մարդկանց համար, ովքեր արժանի էլ չեն…»,-ասում է երգչուհին:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->