>

Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում այսօր առավոտից տղամարդն ուղևորներով լի ավտոբուս է պատանդ վերցրել: Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդած տվյալներով՝ ավտոբուսում 20 պատանդ կա։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան։




Քոչարյանի զոհերը

Նշվում է, որ տղամարդն ինքն է զանգահարել ոստիկանություն և «Վատ Մաքսիմ» (Максим Плохой) անվամբ ներկայանալով՝ հայտնել դեպքի մասին։ Տարածքը շրջափակվել է հատուկ զորքերի կողմից: Տարածվող տեղեկությունների համաձայն՝ տղամարդը հայտարարում է, որ Լուցկում պատանդներով լի ևս մեկ ավտոբուս կա: Լուցկի բնակիչներին խնդրել են մնալ տներում կամ աշխատավայրերում:





Ավտոբուսի ուևորներին պատանդ վերցրած տղամարդը սոցիալական ցանցերում իր պահանջներն է հրապարակել։ Նա պահանջել է, որ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ ներքին գործերի նախարարության ղեկավար Արսեն Ավակովը, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԱԱԾ ղեկավարը և եկեղեցիների ղեկավարները տեսանյութ հրապարակեն, որտեղ կհայտարարեն, որ իրենք «օրենքով ահաբեկիչներ են»:

Ըստ նրա՝ եթե այդ պահանջը չբավարարվի, ապա կպայթեցնի պատանդներով ավտոբուսը, ինչպես նաև հեռակա կարգով կպայթեցնի քաղաքի մեկ այլ վայրում տեղադրված ռումբը: Լուցկ է մեկնել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։ Նրա տեղակալ Անտոն Գերաշչենկոն ֆեյսբուքյան գրառում է կատարել դեպքի վերաբերյալ։


«Ուկրաինական Լուցկ քաղաքում ուղևորներով լի ավտոբուսը պատանդ վերցրած անձը ծնունդով Ռուսաստանից է։ Նա Ուկրաինայի քաղաքացի, 1975 թվականին ծնված Մաքսիմ Կրիվոշն է, որը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Գայ գյուղում։

Նախկինում ծանր հանցագործություններ կատարելու համար երկու անգամ դատապարտվել է և, ընդհանուր առմամբ, շուրջ 10 տարի ազատազրկված է եղել` պատիժը կրելով ուղղիչ աշխատանքային գաղութներում»,- գրել է Գերաշչենկոն՝ նաև տղամարդու լուսանկարը հրապարակելով։


Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ անհայտ անձի մոտ պայթուցիկ սարք և զենք կա: Որոշ ժամանակ անց նա ավտոբուսից նռնակ է նետել, բայց այն չի պայթել։ Ոստիկաններն այժմ բանակցություններ են վարում տղամարդու հետ: Դեպքին նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է անդրադարձել՝ ասելով, որ իրավիճակը վերցրել է սեփական հսկողության տակ:

Զելենսկու խոսքով՝ գործի է դրվել «Պատանդ» ոստիկանական գործողությունը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գործի է դրել «Բումերանգ» պլանը։

Сообщение Արտակարգ․ 20 ուղևորի պատանդ առած տղամարդը սպառնում է պայթեցնել ավտոբուսը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->