>

«Մտահոգիչ է, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ և այլն: Կարծես բոլորը վախեցած են ու սպասում են: Այս ճանապարհը կտանի մեզ դեպի 37 թիվ, պատերազմ և մեկուսացում միջազգային ասպարեզում», ասում է Վազգեն Մանուկյանն իր երեկվա հայտարարության մեջ:

Խնդիրն իհարկե կա, եւ այն նոր իրողությունների հետեւանք է: Բանն այն է, որ հասարակական կազմակերպությունները, մամուլը տասնամյակներ շարունակ գրում, ահազանգում, պայքարում էին նախորդ վարչակարգերի ապօրինությունների դեմ, եւ պետք է ասել, որ ներկայում էլ շարունակում են գործել եւ ամենեւին էլ վախեցած չեն:




Քոչարյանի զոհերը

Ինչի՞ դեմ ներկայում նրանք պայքարեն՝ կոռուպցիայի, անօրինականությունների դեմ պայքարի՞: Նոր կառավարությունն առայժմ այս գծի մեջ է, իր թերություններով ու բացերով հանդերձ, եւ մամուլն ու հկ-ներն էլ արձագանքում են դրանց:





Ընդդիմադիր կուսակցությունների պարագայում էլ անհասկանալի է՝ ինչ եւ ում նկատի ունի Վազգեն Մանուկյանը: Ընդդիմությունն էլ պայքարում էր այդ երեւույթների դեմ, նրա մի մասը ներկայում դարձել է իշխանություն:

Իսկ ընդհանրապես, «մեկ դերասանի թատրոնից» առաջ Հայաստանում պարզապես կրկես էր քաղաքական դաշտում, որը մի կերպ նայվում էր քրեա-օլիգարխիայի համակարգի ներքին կոնսենսուսի պայմաններում:


Ներկայում այդ համակարգը փլուզվել է, նոր իրավիճակ է առաջացել, որը հասկանալու, իմաստավորելու խնդիր ունեն բոլորը, այդ թվում նոր իշխանությունը:



Անորոշությունը, կամ Վազգեն Մանուկյանի բնորոշած վախն ու սպասումը գալիս են դրանից: Այստեղ է խնդիրը, եւ այստեղ է արդեն քաղաքական կուսակցությունների, մամուլի ու հասարակական կազմակերպությունների անելիքը: Պետք է արձանագրել, որ առայժմ մեծ է երեք տասնամյակ իշխած համակարգի իներցիան, եւ բոլորի մոտ կա նոր իրավիճակին համարժեքության խնդիր:

Ո՞ւր կտանի «մեկ դերասանի թատրոնը»՝ կախված է համակարգային արագ փոփոխություններից եւ նոր իրավիճակին հանրային շահագրգիռ խմբերի համարժեքությունից: Այդ ուղղությամբ նոր կառավարության համակարգված քաղաքականություն առայժմ չի նկատվում, ներկայում ավելի շատ իրավիճակային լուծումներ են, առաջիկա ընտրությունների համատեքստում:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->