>

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել, այս անգամ այն կապված է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի նշանակման հետ։

Ուկրաինական Capital.ua կայքի հրապարակման համաձայն՝ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էլմիրա Ախունդովան դեսպանի պաշտոնում նշանակվելու համար 1 մլն դոլար կաշառք է տվել։




Քոչարյանի զոհերը

Կայքը գրում է, որ Ախունդովայի որդին իր ընկերների հետ այդ մասին բացահայտ խոսել է։ Մասնավորապես, նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մոր նշանակման հարցը լուծված է, և որոշ ժամանակ անց իրենք կտեղափոխվեն Ուկրաինա, որի համար արդեն 1 մլն դոլար են ծախսել։




Ուկրաինայում բավական անհանգստացած են Ախունդովայի նշանակման կապակցությամբ։ «Առաջատար քաղաքական փորձագետները, ինչպես նաև հասարակական-քաղաքական լիդերները նշում են, որ Ախունդովան սերտ կապեր ունի ռուսական քաղաքական շրջանակների հետ և հնարավոր է՝ ծառայում է Կրեմլի շահերին։

Նման տիպի մեղադրանքները հասարակության և պառլամենտի մի շարք պատգամավորների կողմից կարող են լուրջ հետևանքներ ունենալ տիկին Ախունդովայի համար»,- գրում է կայքը։


Լրատվամիջոցը հավելում է, որ Ախունդովան սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաև Բաքվի կենտրոնական հատվածում գտնվող իր երկու բնակարանների պատճառով։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բնակարանների համար Ախունդովան միլիոններ է վճարել ադրբեջանական արտարժույթով և հայտնի չէ՝ որտեղից նրան այդքան գումար։

Ըստ կայքի՝ Ադրբեջանին քաղաքական փորձագետները, պառլամենտի որոշ անդամներ բացահայտ խոսում են կաշառքի մասին՝ որպես անհերքելի փաստի, և պահանջում, որ իրավապահ մարմինները հետաքննություն անցկացնեն։


Կան լուրջ փաստեր, որ Ախունդովան ուղղակի կապ ունի Ադրբեջանի կոռուպցիոն համակարգի հետ:

Նշենք, որ Էլմիրա Ախունդովան 2005-2020 թվականներին Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր էր։ 2020-ի մարտի 12-ին Իլհամ Ալիևը նրան նշանակել է Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան։

factor.am

Сообщение 1 միլիոն դոլար՝ Ուկրաինայում դեսպան նշանակվելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ-ում փոթորիկ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->