>

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են այդ երկրի նոր ղեկավարության հայտարարություններին առ այն, որ իրենց նախորդներին քաղաքական հալածանքների չեն ենթարկելու։


Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, RIA Novosti-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։








Քոչարյանի զոհերը

«Ռուսաստանը, որպես Երեւանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել, որ հայկական պետությունը լինի կայուն, հետեւաբար այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանահանգստացնել մեզ, ներառյալ նաեւ այն կառույցների նորմալ աշխատանքի շարունակականության տեսակետից, որոնք գործում են ԱՊՀ տարածքում եւ որոնց մասնակից է նաեւ Հայաստանը»,- ասել է նախարար Լավրովը։

«Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր մտահոգություններն ենք փոխանցել հայկական ղեկավարությանը։ Հույս ունենք, որ իրավիճակը կընթանա կառուցողական հունով»։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, Հայաստանում այս տարվա մայիսին տեղի ունեցած քաղաքական ճգնաժամի ժամանակ Մոսկվայում գոհունակությամբ արձանագրեցին, որ արդյունքում այդ ճգնաժամը լուծում գտավ բոլոր առաջատար կուսակցությունների փոխզիջման արդյունքում։


«Մենք հույս ունեինք, որ հիմնվելով այդ արդյունքի վրա, բոլոր քաղաքական ուժերը եւ նախ եւ առաջ Հայաստանի նոր ղեկավարությունը, նոր իշխանությունները հետագայում էլ միավորիչ մոտեցումներ կորդեգրեին եւ կնպաստեին ազգային համաձայնության ամրապնդմանը։



Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտորեն խաթարում են այդ դրական տրամադրվածությունն առ այն հայտարարությունները, որոնք անում էին Հայաստանի նոր ղեկավարները, ասելով, որ իրենք մտադրություն չունեն իրենց նախորդներին քաղաքական մոտիվներով հետապնդելու»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->