>

ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանն այսօր սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, որը Երևանում հայտնի էր Վիետնամ մականունով։




Քոչարյանի զոհերը

Այս մասին գրում է freenews.am-ը եւ ավելացնում, որ փոխհրաձգության ընթացքում Սահակյանի կինն էլ ծանր վիրավորվել է։




«Արմեն Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր: Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ:


Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ, դժբախտաբար, մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը:

Այս պահին Սահակյանի կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը», գրել է կայքը:

Ավելի ուշ կինը նույնպես մահացել է։


Ըստ աղբյուրի՝ հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերի պատվերով:

Գործարարն ուներ 3 անչափահաս երեխաներ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->