>

Քույրերը, որոնք դանակի հարվածներով սպանել էին իրենց հորը Մոսկվայի հյուսիս–արևելքում, պատմել են իրավապաշտպաններին, որ սադիստ հայրը ոչ միայն ծեծել է իրենց, այլ, փաստորեն, ստիպել է տանը ստրկուհու դեր կատարել։


«Նա պահանջում էր, որպեսզի մենք մշտապես լինենք կողքին և մոտենանք առաջին իսկ կանչի դեպքում։ Նա հատուկ զանգակ ուներ, նա զանգ էր տալիս դրանով, և մեր երեքից մեկն ու մեկը պետք է ակնթարթորեն մոտենար և աներ այն ամենը, ինչ նա կկամենար։ Նա նույնիսկ պատուհանն ինքնուրույն չէր բացում, մենք պետք է նրան ծառայեինք ստրկուհիների նման»,– պատմել է նրանցից մեկը՝ Քրիստինան։ Բացի այդ, հայրը մշտապես սպառնացել սպանել նրանց։ Քույրերի խոսքերով՝ նա իրենց ծեծել է, իսկ հետո թույլ չի տվել, որ դպրոց գնան, որպեսզի կապտուկները չերևան։








Քոչարյանի զոհերը

«Հայրիկը մեզ ոչ մի տեղ չէր թողնում գնալ, որպեսզի կապտուկները չերևային։ Որքանով, որ ես ինձ հիշում եմ, նա մեզ միշտ է ծեծել։ Նա այնքան շատ զենք ուներ տանը։ Քանի անգամ է նա մեզ սպառնացել սպանել»,– հիշում են աղջիկները։


Քույրերը պնդում են, որ նույնիսկ փորձել են ոստիկանություն դիմել, սակայն հայրը ոստիկանի վրա զենք է պահել և սպառնացել է կրակել։ Ամբողջ տունը հագեցած է տեսահսկման համակարգով, սակայն դրա տեսագրությունը չկա։
Հաղորդվում է նաև, որ Միխայիլը մի քանի տարի առաջ տնից վռնդել է կնոջն ու տղային։



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->