>

Խոհարարական հետևյալ հնարքները, անշուշտ, օգտակար կլինեն ուտեստների պատրաստման հարցում: Դրանց կարող են տիրապետել ինչպես փորձառու խոհարարները, այնպես էլ սկսնակները: Գուցե Դուք արդեն գիտեք այս մեթոդներից մի քանիսը և կիրառում եք գործնականում:

1. Եթե ցանկանում եք ուտել տապակած կարտոֆիլ, բայց վախենում եք դրա մեջ գտնվող բարձր կալորյաների քանակից, ապա պատրաստելուց առաջ կարտոֆիլը հարկավոր է կարճ ժամանակ պահել ջրի մեջ: Սա կօգնի ազատվել օսլայից, և դա իր հերթին  կնվազեցնի ուտեստի կալորիականությունը:

2. Երբ Դուք ցանկանում եք բանջարեղեն պատրաստել, նախ որոշեք, թե ինչի համար եք դա անում: Եթե ​​ ցանկանում եք բանջարեղենն օգտագործել արգանակ պատրաստելու համար՝ ապա հարկավոր է դրանք դնել սառը ջրի մեջ: Եթե ​​Ձեզ արգանակը հարկավոր չէ, ապա բանջարեղենը կարող եք դնել եռացրած ջրի մեջ:




Քոչարյանի զոհերը




3. Եթե ​​ցանկանում եք պատրաստել փխրուն բրինձ, ապա լցրեք այն ջրի մեջ և թողեք 30 րոպե: Եվ միայն դրանից հետո այն կարող եք եփել:

4. Վնասակար մայոնեզը կարելի է փոխարինել թթվասերով, որին պետք է ավելացնել խաշած ձվի դեղնուց և մի քիչ մանանեխ:

5. Մաղադանոսի կամ սամիթի գեղեցկությունն ու համը վերականգնելու համար պարզապես անհրաժեշտ է քացախ: Ջրի մեջ քացախ ավելացրեք և արդյունքում ստացված հեղուկի մեջ լցրեք սամիթը կամ մաղադանոսը:


6. Իհարկե, կարող եք եփել նրբերշիկները, բայց դրանք չեն ստացվի այնքան համեղ, որքան տապակած վիճակում: Դրանց պատրաստման համար յուրաքանչյուր նրբերշիկին քսեք մանանեխ և տապակեք ձեթով:

7. Չնայած գազարի կոշտությանը, այն չպետք է եփվի ավելի երկար, քան ցանկացած այլ բանջարեղեն: Դրա պատրաստման ժամանակահատվածը 10 րոպե է: Բույրը պահպանելու համար աղը պետք է ավելացվի եփվելուց հետո, երբ այն արդեն վերցնում եք կրակից։

8. Թխուկները, կարկանդակները և այլ խմորեղենները փափուկ ստանալու համար խմորին ավելացրեք մի քիչ կոնյակ: Կոնյակին կարող է փոխարինել խմորիչը:


9. Ձվերը հարելուց առաջ սպիտակուցները պետք է պահվեն ցուրտ տեղում, իսկ դեղնուցները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

10. Եթե ​​բավարար ալյուր չկա, օսլան կարող է հեշտությամբ փոխարինել դրան: Սա կարկանդակները կդարձնի ավելի փխրուն:

11. Դուք միշտ անհանգստանում եք, որ տապակե ընդացքում ձեթը կթափվի այս ու այն կողմ, հոգ չէ այս խնդրի համար կա հեշտ լուծում: Յուղը տապակի մեջ լցնելուց առաջ մի փոքր աղ ցանեք:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Խոհանոցային հնարքներ, որոնց մասին անգամ փորձառու տնային տնտեսուհիները միշտ չէ, որ գիտեն появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->