>

Հուլիսի 12-ից Տավուշի սահմանին տեղի ունեցած գործողությունների արդյունքում տուժել էին սահմանամերձ գյուղերի մի շարք կառույցներ: Հակառակորդը սովորության համաձայն կրակի տակ էր վերցրել նաև խաղաղ բնակչությանը: Մարտական թեժ գործողություններից հետո վերջին օրերին փառք Աստծո սահմանին անդորր է տիրում:

Տեղի ունեցած թեժ մարտական գործողություններից հետո դեպի սահման շտապեց նաև վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:




Քոչարյանի զոհերը




Աննա Հակոբյանն այցելել է Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։ Այցի նպատակը սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին ցույց տալն էր, որ կառավարությունը, իշխանությունն ու վարչապետը նրանց հետ է ոչ միայն մտքով, այլեւ՝ ֆիզիկապես։

Իսկ այսօր վարչապետի կինն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գիշերել է Այգեպարում՝ Կիզոխյանների տանը:


Անգամ ֆեյսբուքյան իր էջում պատմել է հյուրասեր ընտանիքից ու նրանց հարևաններից մանրամասներ:


Սակայն այս ամենի մեջ մի բան շատ ուշագրավ է:

Ունենալով Տավուշի մարզի ցանկացած շքեղ հյուրանոցում գիշերելու հնարավորություն՝ Աննա Հակոբյանը գիշերել է հասարակ գյուղացու տանը, ով իր հյուրընկալ դռներն է բացել ՀՀ վարչապետի տիկնոջ առջև:

Մի բան, որը նախկինում չէինք տեսել…


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->