>

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մարգոյի հրապարակած ցուցակը տեսե՞լ եք…




Քոչարյանի զոհերը

Նայում եմ Մարգոյի «ԱԶԴԵՑԻԿ ՀԱՅԵՐԻ» ցուցակը, ծիծաղս չկարողացա զսպել…




Այդ ազդեցիկ հայերի ցուցակում են մի քանի ուսանող, գինեկոլոգ, ինչ-որ խանութի տնօրեն, մենեջերներ, հաղորդավար, անհայտ բիզնեսմեն, հատուկ շեշտված ինչ-որ ուսանողուհի, անհայտ իրավաբան և պահուստային զորքերի սպա…


Չէ լուրջ, ու էս մի քանի անհայտ անձինք համարվու՞մ են ազդեցիկ հայեր…



Ի սկզբանե պարզեր, որ ոչ մի խելամիտ անձ էլ «ինքնասպանություն» չի գործի անհայրենիք Մարգոյի մտքերի տակ ստորագրելով…

Հիշեցնենք, որ RT հեռուստաալիքի ու «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է այն հայտնի հայերի ցուցակը, որոնք, ըստ Սիմոնյանի, զանգահարել են իրեն ու ասել, որ համաձայն են իր կարծիքի ու աղմուկ հանած ֆեյսբուքյան գրառման հետ։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->