>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին ելույթ է ունեցել տավուշյան ռազմական գործողությունների վերաբերյալ, որի առնչությամբ արձանագրել է ռազմական հաղթանակ և դիրքերի բարելավում, ընդգծելով, որ դա տեղի է ունեցել Հայաստանի հանրապետության ինքնիշխան սահմանի շրջանակում:




Քոչարյանի զոհերը

Վարչապետ Փաշինյանը նաև շարադրել է 7 կետ, որոնք գործնականում հնարավոր է բնորոշել որպես Հայաստանի հանրապետության կամ հայկական անվտանգության համակարգի նոր կարմիր գծերի ռազմա-քաղաքական սահմանագծում: Մասնավորապես, նա կարևոր է համարել Արցախի հետ անվտանգային սերտ գործակցությանը նոր բովանդակություն հաղորդելն ու անվտանգության համատեղ համակարգն ամրապնդելը, անհրաժեշտ է համարել Արցախի վերադարձը բանակցության սեղան՝ որպես լիարժեք կողմ, նշել է, որ Բաքուն պետք է հրապարակայնորեն հրաժարվի հայատյացության պրոպագանդայից և ռազմական ուժի կիրառման սպառնալիքից կամ ուժի կիրառումից, խոսել է նաև հրադադարի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորության մասին:




«Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում», հայտարարել է վարչապետ Փաշինյանը, գործնականում արձանագրելով, որ տավուշյան հաղթանակը հայկական կողմին տվել է առավել կոշտ դիրքերից խոսելու հնարավորություն և Երևանը չի հապաղում օգտագործել այն:


Ավելին, Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նաև Թուրքիայի հանգամանքին և սպառնալիքին, և արձանագրելով, որ դրա համար Հայաստանը տեսնում է զսպող նոր միջազգային ձևաչափերում ընդգրկվելու անհրաժեշտություն, գործնականում ազդարարել է, որ ռեգիոնալ ռազմա-քաղաքական անվտանգային համակարգում Թուրքիային զսպող դիտարկվող այսպես ասած ռուսական հովանոցը Երևանի համար դիտարկվում է ոչ բավարար:

Դա թերևս նշանակում է, որ Երևանը տավուշյան հաղթանակը գործնականում փաստարկ է դարձնելու նաև արտաքին անվտանգային քաղաքական դիվերսիֆիկացիան ընդլայնելու և ամրապնդելու դեմ Ռուսաստանից եկող հնարավոր դժգոհությունների հարցում, որոնք արդեն իսկ նշմարվում են բավականին նկատելի ուրվագծերով:


Գործնականում, վարչապետ Փաշինյանի ելույթը, շոշափված բազմաշերտ տողատակերով, տավուշյան ռազմական գործողություններն ու հայկական զինուժի ձեռքբերումը ռազմա-քաղաքական կապիտալիզացիայի ներկայացնելու Հայաստանի քաղաքական կամքի և նպատակի դրսևորումն էր:

Հարկ է հետևել, թե ինչպիսի արդյունավետությամբ և հաստատակամությամբ է Երևանն առաջ գնալու այդ ուղղությամբ, և ովքեր են փորձելու փայտ խրել անիվների մեջ

Сообщение Երևանի կոշտ պայմանները տավուշյան հաղթանակից հետո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->