>

Համեղ պատրաստելու համար անհրաժեշտ չէ ավարտել խոհարարական դասընթացներ և պրակտիկա անցնել ռեստորանում։

Բավական է հարցին վերաբերվել սիրով և խուսափել սովորական սխալներից՝ ուտեստի պատրաստման ընթացքում։

Այսօր մենք կկիսվենք Ձեզ հետ մի ցուցակով, որտեղ նշվում են այն սխալները, որոնք հաճախ անում են նաև փորձառու տնային տնտեսուհիները։

Լոլիկը եփել մնացած բանջարեղեններից շուտ․




Քոչարյանի զոհերը

Փաստն այն է, որ լոլիկը պարունակում է թթու, ինչը կարող է դանդաղեցնել այլ բանջարեղենների պատրաստումը։ Հետևաբար, նախևառաջ սոխը, գազարը, պղպեղը շոգեխաշեք և միայն վերջում ավելացրեք լոլիկը։




Մակարոնեղենի վրա սառը ջուր լցնել եփելուց հետո․

Օսլան մնում է եփած մակարոնեղենի մակերեսին, որն օգնում է կլանել տոմատի սոուսը, ինչը կարևոր մանրուք է մակարոնեենի պատրաստման մեջ։ Եվ հիշեք՝ բարձրորակ ցորենից պատրաստված մակարոնեղենները չեն կպչում իրար, այնպես որ գնելուց առաջ ուշադրություն դարձրեք կազմին։

Ուտեստներն աղով համեմել պատրաստման սկզբում․

Պատկերացրեք, որ Դուք աղն ավելացրել եք արգանակի պատրաստման ամենասկզբում, այնուհետև այն երկար ժամանակ եռում է և աստիճանաբար քչանում։ Հեղուկը դառնւմ է ավելի քիչ, իսկ աղի քանակը մնւմ է նույնը։ Հետևաբար ապուրը դառնում է ավելի աղի։


Պատրաստել կարտոֆիլի պյուրե բլենդերով․

Այն խաշած կարտոֆիլը կվերածի կպչուն մածուկի։ Ավելի խելամիտ է օգտագործել կարտոֆիլի ճզմիչ։

Պիցցայի վրա շատ միջուկ լցնելը․


Մեծ քանակությամբ լցոնը խանգարում է, որ խմորը նորմալ թխվի։ Հետո ուտելու ժամանակ բաղադրիչները կարող են թափվել Նրա վրայից, իսկ դա անհարմար է։

Չի կարելի սոխը մաքրել ժամանակից շուտ․

Մանր կտրատված սոխը րոպեներ անց սկսում է դառնանալ, այնպես որ այն պետք է կտրտել նախքան այն ուտեստի մեջ լցնելը։

Սոդան մարել քացախով․

Սոդան քացախով մարելիս ածխաթթու գազի մեծ մասը, որն անհրաժեշտ է խմորի գեղեցիկ տեսքի համար, գոլորշիանում է։ Մենք խորհուրդ ենք տալիս փորձել խմորի սոդայի օգտագործման մեկ այլ եղանակ։

Վերցրեք երկու բաժակ և դրանցից յուրաքանչյուրի մեջ լցրեք 50գ ջուր։ Դրանցից մեկի մեջ նոսրացրեք սոդան, իսկ մյուսի մեջ կիտրոնի հյութ կամ կիտրոնաթթու։ Այնուհետև բաժակների պարունակւթյունն ավելացրեք խմորի մեջ։ Այն շատ նուրբ և գեղեցիկ կստացվի։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение  Ինչու չի կարելի սոդան մարել քացախով․ <<Դար ապրեք, դար սովորեք>>։ Հետաքրքիր խրհուրդներ կանանց համար, որոնք կհեշտացնեն առօրյա խոհանոցային աշխատանքները появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->