>

Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանն իր ֆեյսբուքյան էջում վերլուծել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հեռուստաելույթը: «Ռոբերտ Քոչարյանն իր «Երկիր մեդիային» տրված հարցազրույցով ըստ էության մի քանի հիմնական միտք է արտահայտում.

Որ նա գործել է Սահմանադրության և օրենքի շրջանակներում և առաջադրված մեղադրանքն անհիմն է:




Քոչարյանի զոհերը

Որ նա ամենավերջին մեղավորն է «Մարտի 1-ի» գործում և որ նախ և առաջ պետք է պատասխանատվության ենթարկվեին ԿԸՀ և ՍԴ անդամները և այն անձինք, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել «Մարտի 1-ի» գործողությունների համար:




Որ Արցախի և Հայաստանի Հանրապետության կյանքում նման մեծ և անգնահատելի դերակատարում ունեցած անձի նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է:

Որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:


Որ իր նախագահության շրջանակներում գործել է որպես բարձր պատասխանատվության զգացում ունեցող պետական գործիչ:


Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց նաև որ պայքարելու է իր իրավունքների համար, սակայն այժմ իր բոլոր բարձր անձնական հատկանիշները, բարձր գիտակցությունը, պատասխանատվությունից չխուսափելու համարձակությունը Հայաստանի Հանրապետության համար այս կարևորագույն գործի շրջանակներում ստորադասվում են զուտ իր անձնական պատասխանատվության պարզման հարցում իր՝ մարդու իրավունքների շրջանակներում քրեադատավարական պրոցեսում իր պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու շահին և դրսևորվում զուտ պաշտպանական նկատառումներից ելնելով ցուցմունք չտալով, մինչև կկողմնորոշվի թե ինչ ծավալի ցուցմունքն առավել նպաստավոր կամ անվնաս կլինի իր համար:

Իհարկե դա իր անվիճելի իրավունքն է որպես յուրաքանչյուր ոքի, սակայն արդյոք դա է այն բարձր գիտակցության և պատասխանատվության ընկալման դրսևորումը, որը որպես երբեմնի ՀՀ նախագահի բարձր պաշտոնը ստանձնած անձը կարող է և պետք է դրսևորի:

Հիշեցնենք, որ որպես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երդում է տվել որպես երաշխավոր պաշտպանելու ՀՀ Սահմանադրությունը և դրանով ամրագրված մարդու իրավունքները և այժմ «Մարտի 1-ի» գործով Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն նշանակություն ունեցող իրադարձությունների և «Մարտի 1-ի» գործով քննվող առնվազն 10 զոհերի մահվան հանգամանքների քննության շրջանակներում նա հրաժարվում է ցուցմունք տալուց, դրանց բացահայտման գործում իր ներդրումն ունենալուց իր պաշտպանական տակտիկական նկատառումներից ելնելով»,- գրում է փաստաբանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->