>

Հայաստանի երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ կալանավայրում գտնվող էսք նախագահը սպորտային հագուստ է ուզել իր համար ու մերձավորներին հորդորել խուճապի չմատնվել, ինքը կնստի:


Չնայած դրան երեկվանից Ազգային ժողովի Հանրապետական պատգամավորները հանդես են եկել անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու նախաձեռնությամբ, այսօր արդեն 41 պատգամավոր է ստորագրել այդ երաշխավորագրի տակ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:







Քոչարյանի զոհերը

Իսկ քիչ առաջ տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկացվել:


Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակներում՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:


Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->