>

Ֆեսբուքյան օգտատեր Արմեն Հովհաննիսյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

ԲՀԿ-ն արդեն խորտակվող նավի տպավորություն է թողնում, որտեղից յուրաքանչյուր ոք ջանում է շուտ դուրս գալ, որ չխեղդվի.




Քոչարյանի զոհերը

Մինչ այս օրերին բոլորիս ուշադրությունը սեւեռված է սահմանային հաղթական իրադարձություններին, բհկ խմբակցության ներսում տեղի են ունենում ոչ պակաս կարեւոր եւ հետաքրքիր ներքաղաքական, ներկուսակցական իրադարձություններ.





Ասլան կտրած կուսակցության անդամները, ովքեր դեմ էին դուրս եկել ՀՀ քաղաքացու իշխանությանը, այժմ հասկացել են, որ իրենց շահադիտական նպատակները չեն իրականանա,

որ Քաղաքացին իրենց չի ընդունում, եւ որ իրենց կուսակցությունը Նոր Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի, կամ ավելի ճիշտ չկան դրա նախադրյալները, ինչպես նախկինում է եղել.

Մինչ մարդիկ շոու սարքած ակցիաներ էին կազմակերպում, արտախորհրդարանական կամ միմիարդատեր նախկին կլանային պարագլուխների հրահրմամբ քաղաքական խոսք էին փորձում ասել,


բարդ ժամանակաշրջանում փնովել իշխանությանն ու պահանջել նրա հրաժարականը, այդ ընթացքում քաղաքացին ցույց տվեց,

որ չի մոռացել անցյալը, չի մոռացել բհկ քաղաքական անցյալն ու նրա դերը ՀՀ կազմաքանդման գործընթացում։Եւ հիմա սիրելինե՛րս, կարծես թե մոտ ապագայում կրկին կտեսնենք քաղաքական էջի փակման, արդեն ավանդական եւս մեկ արարողություն)

Ամեն դեպքում դա էն վկայում ԲՀԿ-ի համար Բաստիլի վերածված Կոտայքի մարզի երկու կարեւոր համայնքներում՝ Արամուսում եւ Ծառուկյանի հարազատ Առինջում համայնքապետերի հրաժարականները, որոնք ցավոք սրտի պապենական համարվել են ԲՀԿ-ական գյուղեր, դա է վկայում նաեւ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի խմբակցությունից դուրս գալը(հիշեցման կարգով՝ Բագրատյանը խազագիր գրածներից մեկն էր)։


Կարծում եմ դոմինոյի էֆեկտի նման Քաղաքացիների համար սպասված համայնքային ղեկավարների հրաժարականները դեռ կշարունակվեն, ինչպես օրինակ Աբովյան համայնքի ղեկավարը, որի վրա կան մի շարք քրեական գործեր, Պտղնին եւ այդպես շարունակ։Ինչու եմ նշում, քանի որ նրանք բոլորը կրելով նախկին քաղաքական մշակույթը չեն կարողանում համակերպվել ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ Նոր Հայաստանի խաղի կանոններին։

Եւ իսկապես մեզ պետք չի փողի միջոցով Խորհրդարան անցած քաղաքական ուժ, մեզ պետք չի խազագրով շաղկապված քաղաքական ոչ ադեկվատ ընդդիմություն, մեզ պետք չի ԱԺ բարձր ամբիոնը փողոցի բիսետկի տեղ խառնած ընդդիմություն, մեզ պետք չեն բարերար գործարարներ, որոնք մի բուռ ձավարը չքավոր քաղաքացուն բաժանելուց, նույն քաղաքացու հաշվին տգեղ քաղաքական փիառ են օգտագործում՝ էդ նույն քաղաքացուն ավելի նվաստացնելով,
մեզ պետք չի այնպիսի ընդդիմություն, որի կուսակցության անդամները մեղադրվում են մի շարք քրեական գործերում, մեզ ի վերջո պետք չեն պատգամավոր ընդդիմադիրներ, ովքեր շարժվում են գողական աշխարհի վարքուբարքով մոռանալով, թե որտեղ են իրենք։

Լավ կլինի, որ ԲՀԿ քաղաքական վերնախավը շատ ավելի շուտ հասկանա, որ Քաղաքական դաշտում իսկապես անելիք չունի եւ պատվով հեռանա, քան սադրի, ընկնի ժողովրդի աչքից, խրված սեպը ավելի խորացնի ու իրեն գցի անդունդը։

Այո՛ քաղաքական դաշտը պիտի մաքրվի ու մաքրման գործընթացը բուն ընթացքի մեջ է։

ԲՀԿ ղեկավար Գացիկ Ծառուկյանին կրկին անգամ հորդորում եմ, որ չթողնի իր կողքի կանգնածները իրեն խանգարեն, ավելի խճճեն, հանուն կանաչ տրցակների իրեն ավելի գլորեն անդունդը.

Դոմինոյի էֆեկտը շարունակվում է…

Сообщение Լավ կլինի, որ ԲՀԿ քաղաքական վերնախավը շատ ավելի շուտ հասկանա, որ Քաղաքական դաշտում իսկապես անելիք չունի. Արմեն Հովհաննիսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->