>

Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների և խտրականության փաստին։




Քոչարյանի զոհերը

«Ինչպես գիտեք, այդ ամենը շարունակվում է արդեն ավելի քան մեկ շաբաթ։ Մարդիկ զգացել են անպատժելիություն իրենց հայտարարություններում և վարքում․ ժամանակն անցել է, սկսվել են զանգվածային բախումներ։





Այժմ իրավիճակը գտնվում է նախագահի վարչակազմի հսկողության տակ, և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը,

և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են սփյուռքի հետ»,-ասել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ անգամ 90-ականներին ռազմական հակամարտության ժամանակ այդպիսի ագրեսիա չի եղել։


«Իշխանությունները պետք է խստորեն արձագանքեն ապակայունացման այդպիսի փորձերին: Իրականում մենք ուզում ենք երեք բան՝ առաջին հերթին կայունացում:


Երկրորդ՝ իրավական մեխանիզմների մշակում՝ հետագայում այս իրավիճակի կրկնությունը կանխելու համար: Իշխանությունները պետք է կոշտ արձագանքեն նման բաներին:

Երրորդ՝ հիմա բոլոր մեղավորներին պետք է պատժել»,- ասել է Աբրահամյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

դիտեք նաև

Сообщение Րոպեներ առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել կարևոր կոչով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->