>

Հրավիրում ենք Ձեզ պատրաստել համեղ շոկոլադով և կաթնաշոռով կարկանդակ:

Պատրաստի կաթնաշոռի և կակաոյի համադրությունը թխվածքների մեջ միշտ էլ շահեկան տարբերակ է: Կարկանդակը պարզվում է ոչ միայն շատ համեղ, այլև գեղեցիկ:

Անհրաժեշտ է․




Քոչարյանի զոհերը

Կաթնաշոռի մասի համար.




  • 250 գ կաթնաշոռ,
  • 1 ձու,
  • 2-3 ճ․գ․ շաքարավազ,
  • 1/2 փաթեթ վանիլային շաքարավազ,
  • 1 թ․գ․ կարտոֆիլի օսլա։

Շոկոլադե մասի համար.

  • 1 ձու,
  • 1 բաժակ շաքար,
  • 1/2 փաթեթ վանիլային շաքարավազ,
  • 1 բաժակ կեֆիր 2.5%,
  • 2 բաժակ ալյուր,
  • 1,5 թ․գ․ փխրեցուցիչ,
  • 2 ճ․գ․ կակաո,
  • 2/3 բաժակ անհոտ բուսական յուղ։

Պատրաստումը․

Կաթնաշոռի մասի համար, կաթնաշոռը ձվի, շաքարավազի և վանիլային շաքարի հետ խառնեք և պատրաստեք համասեռ զանգված: Ավելացրեք օսլա, մանրակրկիտ խառնեք այնպես, որպեսզի գնդիկներ չլինեն:


Շոկոլադե մասի համար ձուն հարեք շաքարավազով և վանիլով: Լցրեք կեֆիր և մանրակրկիտ խառնեք: Ավելացրեք ալյուր և փխրեցուցիչ, հարեք մինչև ստացվի հարթ զանգված։ Ավելացրեք կակաո և խառնեք կարկանդակի շոկոլադե զանգվածը: Լցրեք բուսական յուղ և խառնեք: Խմորը պետք է լինի հարթ և խիտ:


Թխման տապակի վրա քսեք կարագ: Նախ լցրեք շոկոլադե խմորը և հարթեցրեք: Այնուհետև պատահականորեն լցրեք կաթնաշոռի զանգվածը և օգտագործելով փայտե գդալ, շրջանաձև շարժումներով նկարեք ապագա տորթի համար կամայական նախշեր:

Թխեք կաթնաշոռով և կակաոյով կարկանդակը նախապես տաքացված ջեռոցւմ, մինչև 40 աստիճանով 40-45 րոպե: Ստուգեք պատրաստվածությունը ատամի փայտիկով։

Բարի ախորժակ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Անչափ համեղ կարկանդակի բաղադրատոմս՝ շոկոլադով և կաթնաշոռով появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->