>

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:








Քոչարյանի զոհերը

«Մենք առաջնորդվել ենք համաճարակաբանական իրավիճակով, կորոնավիրուսային հիվանդացության մակարդակով և փոխադարձության սկզբունքներով»,-հստակեցրել է ՌԴ վարչապետը:


Թռիչքներ են տեղի ունենալու Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից:

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հստակեցրել է, որ ավիաթռիչքները վերսկսվում են դեռևս 3 երկրի` Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ, իսկ ցուցակը գնալով կընդլայնվի:


Ռուսաստանը մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով փակել էր սահմանները:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->