>

Մենք խորհուրդ ենք տալիս դդմիկի բոլոր սիրահարներին պատրաստել այս ուտեստն, ըստ այս բաղադրատոմսի:Իսկ, եթե չեք սիրում դդմիկ, ապա 99% հավանականությամբ փորձելով այս ուտեստը, Դուք կփոխեք Ձեր կարծիքը դդմիկի մասին:

Անհրաժեշտ է․

  • 500 գ դդմիկ,
  • 150 գ ալյուր,
  • 3 ձու,
  • Մեկ փունջ կանաչի,
  • 180 գ լոլիկ,
  • 2-3 ատամ սխտոր,
  • 100 գ թթվասեր կամ մայոնեզ,
  • Ըստ ցանկության 60 գ պանիր, աղ, պղպեղ:

Պատրաստումը․




Քոչարյանի զոհերը

Դդմիկն անցկացրեք քերիչով, ճզմեք ավելորդ ջուրը և լցրեք խոր ամանի մեջ:





Ավելացրեք ձու, աղ, պղպեղ:

Մանր կտրատեք կանաչեղենը, ավելացրեք դդմիկի վրա և լավ խառնեք: Կանաչեղենից կարող եք վերցնել մաղադանոս, սամիթ կամ  ռեհան:


Ապա ավելացրեք ալյուրը և խառնեք: Խմորը բավականին խիտ է ստացվում, այն պետք է դժվարությամբ ընկնի գդալից:

Խմորը լցրեք ջեռոցի տապակի մեջ և հավասարաչափ տարածեք այն ամբողջ մակերեսով:

Ջեռոցի տապակի չափը 38 x 33 սմ է:

Տեղադրեք նախապես տաքացված ջեռոցում, 180 աստիճանի տակ, 20 րոպեով:


Այդ ընթացքում պատրաստեք սոուսը. Թթվասերի մեջ ավելացնել քերած պանիր, սխտոր և խառնեք:

Որից հետո ջեռոցից հանեք դդմիկի տորթը:

Տորթը դրեք սեղանի վրա՝ գեղեցիկ կողմը դեպի ներքևում և քսեք սոուսը (թողեք մի փոքր սոուս), դրա վրա լցրեք խորանարդաձև կտրտած լոլիկ և տվեք ռուլետի տեսք։

Մնացած սոուսը քսեք ռուլետի վրա, ավելացրեք մի փոքր պանիր, ռեհան և մեր գեղեցիկ դդմիկով ռուլետը պատրաստ է: Հյութալի, գեղեցիկ, պայծառ և շատ համեղ: Բարի ախորժակ.

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Հյութալի, գեղեցիկ, և շատ համեղ դդմիկով ռուլետ, որն իսկապես շատ կհավանեն հյուրերն ու ընտանիքի անդամները появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->