>

Ադրբեջանի կառավարության նիստում այդ երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտնել է, թե չնայած համաճարակին և տնտեսական անկումներին, հաջողվել է մոտ 3 տոկոսով գերակատարել բյուջեի մուտքերը, ինչը թույլ կտա իրականացնել սոցիալական ծախսերը:

Սակայն իրենց համար լավատեսական տեղեկությամբ հանդերձ, Ադրբեջանի ֆինանսների նախարարը նաև զգուշացրել է բյուջեի վերահաս սպառնալիքների մասին՝ նավթի ցածր գին, ինչը կբերի ծախսերի ու եկամուտների հավասարակշռության փլուզման, իսկ կուտակված ռեզերվները, ըստ նրա, այնքան չեն, որ թույլ տան ապահովել այդ հավասարակշռությունը:




Քոչարյանի զոհերը

Այդպիսով, կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է վիճակը Ադրբեջանում այն դեպքում, երբ վտանգների և չբավականացնող ռեզերվի մասին հայտարարում են բաց տեքստով, կառավարության նիստում: Եթե Ադրբեջանում այդ մասին հայտարարում են բաց, ապա կնշանակի, որ իրավիճակը շատ ավելի ծանր է, իսկ բյուջեի գերակատարման մասին հայտարարություններն ընդամենը ցավը մի փոքր մեղմելու համար են:




Իրականում Ադրբեջանում ծանր վիճակի մյուս վկայությունն այն է, որ Իլհամ Ալիևն ու ադրբեջանական պրոպագանդան բավականին թեժ և նույնիսկ կոմպրոմատային բնույթի պայքար են սկսել այդ երկրի ընդդիմադիր շրջանակների դեմ: Թվում է, թե այստեղ պատճառը Տավուշում ստացած հարվածն է, սակայն Ալիևի համար դա չէ խնդիրը, դա առանձին խնդիր է, աշխարհաքաղաքական, որում նա խրված էր Տավուշից առաջ էլ:

Ընդդիմությանն Ալիևը թիրախի տակ է վերցրել սոցիալական խնդիրների ծանրության պատճառով: Իհարկե, դրանք գումարվելով տավուշյան ուղղությամբ ստացած հարվածին և խորացած խնդրին, Ալիևի համար կարող են ստանալ գերվտանգավոր ընթացք:


Չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահը գնում է խնդիրները բարձրաձայնելու ճանապարհով լոկ այն պատճառով, որպեսզի ակնկալի միջազգային որևէ աջակցություն ներքին իրավիճակը կառավարելու հարցում, որովհետև ավանդական ռազմական շանտաժի միջոցով իր հետ հաշվի նստելու նրա քաղաքականությունն այլևս սպառված է, հայկական զինուժը սպառել է այն Տավուշում:


Ներկայումս Ալիևին մնում է բարձրաձայնել, որ կա մեծ սոցիալական ռիսկ, որը կարող է Ադրբեջանում առաջ բերել անկանխատեսելի զարգացումներ: Իսկ այդ հարցում, իհարկե, որևէ մեկը շահագրգռված չէ, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հարցում որևէ ուժային կենտրոն՝ աշխարհաքաղաքական, թե ռեգիոնալ, չունի գերակա ազդեցություն և վճռորոշ հնարավորություն:

Ըստ այդմ՝ Ալիևը փորձում է օգտվել այդ վիճակից և խաղալ, իհարկե, ռազմական շանտաժի հնարավորությունից զրկվելուց հետո նա ստիպված է գոնե առայժմ բավարարվել սոցիալական շանտաժի մեխանիզմով: Որքա՞ն դա կձգի:

Աղբյուր՝ 1in.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->