>

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետը մեծ հանահավաք  է հրավիրել՝ Հանրապետության հրապարակում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնում 100-րդ օրը լրանալու առիթով հանրահավաք է հրավիրում Հանրապետության հրապարակում:




Քոչարյանի զոհերը




Այս մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջի ուղիղ եթերում:

Նա, մասնավորապես, նշել է.


«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը: Ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում մեր ավանդական դարձած հանդիպման վայրում մեծ հանրահավաք հրավիրենք։

Այս հանրահավաքին, թերևս, պատճառ դարձավ՝ երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական, իրավական սուր դեպքերն ու Ռուսաստանի իշխանության արձագանքը դրանց։


Փաշինյան այս քայլով ազդակ է ուղարկում ՌԴ ղեկավարությանը՝ ապացուցելու, որ վայելում է իր ժողովրդի անմնացորդ վստահությունը, իսկ այն ղեկավարը ով նման ուժ ունի, նրա հետ չի կարելի խոսել պահանջատիրական կամ առավելևս մեղադրական տոնով․ հատկապես, երբ դրա իրավունքն էլ չկա։

Սպասվող հանրահավաքը կարևոր է նաև նրանով, որ այս կերպ Փաշինյանն ինքն է ցանկանում տեսնել, զգալ և համոզվել, որ այդ վստահությունն իրոք առկա է:

Աղբյուր՝ Newstime.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->