>

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն այսօր նշում է ծննդյան 34-ամյակը:

Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ իր ծննդյան օրը շատ է սիրում և օրը միշտ լավ տրամադրությամբ է սկսում:




Քոչարյանի զոհերը

«Երբ ինքդ սպասում ես այդ օրվան, քեզ հարազատ մարդիկ էլ ամեն ինչ անում են, որ երջանկությունդ բազմապատկվի: Կեսգիշերից սկսել ենք տոնել, քանի որ ես սիրելի ամուսին և երեխաներ ունեմ: Անակնկալներ արդեն եղել են, բայց չեմ ուզում խոսել դրանց մասին: Արդեն երկրորդ տարին է` աղջիկս` Արիանան հասկանում է և գիտակցում, թե այսօր ինչ օր է:




Փորձում է բացիկներ պատրաստել, իր կողմից ինչ-որ նվեր տալ, ամուր գրկել ու համբուրել: Այս տարի առաջին անգամ որդուս` Ալեքի հետ եմ նշելու օրս, բայց նա ոչինչ դեռ չի հասկանում: Նրա հետ օրս ավելի լիարժեք է»,-ասաց նա:

Լուսինեի խոսքով` շատ ընկերներ ունի և սիրում է, երբ նրանք բոլորը ծննդյան օրն իր կողքին են լինում: «Իմ ընկերները շատ են, այդ իսկ պատճառով խնջույքներս փոքր չեն ստացվում: Բայց այսօր շատ մտերմիկ հավաքույթ կունենանք, քանի որ համաճարակային իրավիճակը մեծ խնջույքներ թույլ չի տալիս,-ասաց նա և հավելեց, որ տորթի մոմերը սիրում է փչել ընկերների կամ երեխաների հետ.

-Երազանքներ մտապահում եմ և դրանք իրականանում են: Արդեն գիտեմ, թե այսօր ինչ եմ մտաապահելու, բայց չեմ ուզում ասել, որ կատարվի»:


Անդրադառնալով իր տարիքին` Լուսինեն ասաց, որ մեծանալը բնական գործընթաց է, նեղսրտել պետք չէ.


«Յուրաքանչյուր տարիք իր հետաքրքրությունն ունի: Պետք է փորձել գնահատել ամեն օրն ու պահը: Յուրաքանչյուր տարիքից սպասելիքներ, երազանքներ, նպատակներ ունեմ, որոնք իրականանում են:

Վերլուծություններ անել չեմ սիրում, բայց վերջին տարիների իմ ձեռքբերումներն եմ համարում ամուսնուս և երեխաներիս»:

Աղբյուր՝ Tert.am Life


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->