>

Ինչպես հայտնի է հուլիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ կալանավորվեց ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ երկրորդ նախագահին կալանավորման որոշում կայացնելու գործընթացի, դատական համակարգի ներսում քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:







Քոչարյանի զոհերը

Այն, որ Վաչե Մարգարյանին է բաժին հասել վերոնշյալ միջնորդության հարցը քննելու որոշումը, դատական համակարգում անհագստություն է առաջացրել: Մեզ հասած լուրերի համաձայն, դատական համակարգի կարկառուն ներկայացուցիչները նշել են, որ Վաչե Մարգարյանը նորանշանակ դատավոր է եւ չեն ցանկանա, որ այս իրավիճակը որեւէ կերպ անդրադառնա նրա հետագա գործունեության վրան:


Ուստի, մեզ հասած լուրերի համաձայն, դատական համակագի մի շարք ներկայացուցիչներ, հաշվի առնելով, որ այս միջնորդությունը դատական համակարգի համար բացառիկ երեւույթ է, ասել է, թե ամեն անգամ չէ, որ նախագահի կալանավորման հարց են քննարկում, կապ են հաստատել Վաչե Մարգարյանի հետ, առաջարկել են իրենց մասնագիտական օգնությունը:

Մինջնորդության քննարկումից հետո դատավոր Մարգարյանը երկար ժամանակ գտնվեց խորհրդակցական սենյակում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ դատավոր Մարգարյանին խորհրդակցական սենյակում երկար է պահել մեկ հարց, որի վրա էլ նա երկար մտածել է:


Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->