>

Տեղեկություն է տարածվել, որ ամառային զորակոչի կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը: Զորակոչի անցկացման պատասխանատուների ուղեկցությամբ գնդապետ Մաքսվելը ծանոթացել է հավաքակայանում նորակոչիկների ընդունման, գրանցման, բժշկական զննության, COVID-19 թեստավորման, վիճակահանության, սննդի և կեցության ապահովման պայմաններին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդի այցը տեղի է ունենում Տավուշում հայկական զինուժի միջազգային հնչեղություն ստացած պատժիչ գործողությունից հետո, այդպիսով արտացոլելով գործողության արդյունքի ճանաչումը: ԱՄՆ փաստացի ճանաչում է այդ արդյունքը, որը Հայաստանի վարչապետի ելույթում գնահատվեց «հուլիսյան հաղթանակ»:




Քոչարյանի զոհերը

Հուլիսի 7-ին Հայաստանի պաշտպանության նախարարություն էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որը նախարար Տոնոյանի հետ քննարկել էր թե հայ-ամերիկյան անվտանգային գործակցության հարցեր, թե միջազգային ու ռեգիոնալ անվտանգությանն առնչվող խնդիրներ:




Դրանից երկու օր անց՝ հուլիսի 9-ին նախարարություն էր այցելել արդեն Հայաստանում Չինաստանի դեսպանը, դարձյալ քննարկելով թե երկկողմ, թե ռեգիոնալ նշանակության անվտանգային հարցեր:


Մի քանի օր անց հայկական բանակը, արձագանքելով ադրբեջանական սադրանքին, գործնականում ցույց տվեց, որ հայկական անվտանգային համակարգը միջազգային ու ռեգիոնալ անվտանգության կայունության եւ կառավարելիության հուսալի, պատասխանատու գործընկեր է:

Գործընկեր, որն ունակ է գործակցել միջազգային անվտանգային համակարգի դերակատարների հետ, որոնք ներկայում բավական բարդ համաշխարհային իրավիճակում փորձում են ձեւավորել նոր աշխարհակարգը:


Մեծ հաշվով, հայկական բանակը Տավուշում իր եւս մի քարն է դրել նոր աշխարհակարգի անվտանգային ճարտարապետությունում, անշուշտ փոխադարձաբար ակնկալելով նաեւ հայկական անվտանգային ճարտարապետության նկատմամբ միջազգային դերակատարների վստահելի եւ պատասխանատու գործընկերությունը՝ անկախ նրանց միջեւ եղած տարակարծություններից:

Աղբյուր՝ Lragir.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->