>

Տավուշյան փոքրիկ պատերազմը հետաքրքիր իրողություններ բացահայտեց։ Այդ պատերազմում այս կամ այն չափով ներգրավված էին պետական գրեթե բոլոր կառույցները, քաղաքական դաշտը, լրատվամիջոցները, հանրությունը, հայկական սփյուռքը եւ այլն, ու մեծ հաշվով՝ մենք պատվով ու հաղթանակով դուրս եկանք այդ պատերազմից։ Ու թեեւ լարվածությունը մասնակիորեն պահպանվում է, արդեն կարելի է որոշ եզրակացություններ անել։




Քոչարյանի զոհերը

Սկսենք պետական կառույցներից։ Բանակն իրեն փայլուն դրսեւորեց ու ոչ միայն դիրքերի շատ էական բարելավում ապահովեց, այլեւ ջախջախեց ադրբեջանական բանակի ամենաէլիտար ստորաբաժանումներից մեկին։ Սա նաեւ հայկական ռազմարդյունաբերական համալիրի փայլուն հաղթանակն էր, որովհետեւ հայկական արտադրության անօդաչուները հակառակորդի մի քանի միավոր զրահատեխնիկա ոչնչացրին։




Հանրությունը նույնպես իրեն լավ դրսեւորեց։ Անգամ մշտապես հակառակորդի կրակի տակ գտնվող բնակավայրերում խուճապ չկար, հազարավոր մարդիկ պատրաստակամություն էին հայտնում կամավորական ջոկատներ ստեղծել ու գնալ սահման, անգամ երեխաներն էին առաջնագծի համար անվադողեր հավաքում (թեեւ վստահաբար՝ դրա անհրաժեշտությունը չկար), մի խոսքով՝ հասարակությունն, ինչպես միշտ, վտանգի պահին համախմբվեց։

Հայկական լրատվամիջոցները, մեկ-երկուսից բացի, զբաղված էին առաջնագծից օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելով ու հակառակորդի քարոզչական կեղծիքները բացահայտելով, եւ ընդհանուր առմամբ հաջողությամբ կատարեցին իրենց գործը։ Սփյուռքը նույնպես իրեն փայլուն դրսեւորեց՝ «ծիրանային պատերազմում» պարզապես ջախջախելով ու աշխարհով մեկ ծաղրուծանակի առարկա դարձնելով ադրբեջանցիներին։ Բացի այդ էլ՝ աշխարհի տարբեր քաղաքներում հզոր ցույցեր կազմակերպեց, մի քանի տեղ կասեցրեց ադրբեջանցիների՝ նույնպիսի ցույցեր կազմակերպելու խղճուկ փորձերը, եւ այլն։ Մի խոսքով՝ Սփյուռքն էլ իր բաժին ճակատամարտում հաղթեց։ Սա, հասկանալի է, այնպիսի լայնամասշտաբ բախում չէր, որ հայկական բոլոր ինստիտուտները (պետություն, բանակ, հասարակություն, Եկեղեցի, Սփյուռք եւ այլն) օգտագործեր իր ողջ ներուժը, բայց ամեն դեպքում՝պարզ դարձավ, որ հասարակության պառակտվածության վերաբերյալ տեւական ժամանակ հնչող «ահազանգերը», մեղմ ասած, կեղծ էին։


Ու միայն քաղաքական դաշտն է, որ մոտ մեկ շաբաթ տեւած այդ լարվածության ընթացքում իրեն վատ պահեց։ Անգամ սահմանային լարված մարտերն ու մեծ պատերազմի վերսկսման իրական վտանգը նրանց համար բավարար հիմք չէր, որպեսզի գոնե կես ժամով դադարեցնեն իշխանությունների դեմ իրենց այլանդակ քարոզչությունը։ Իրենք իրենց քաղաքական ուժեր ու գործիչներ համարողները, լեզուները կախ գցած, եթերից եթեր էին վազում՝ հայտարարելու համար, թե բանակի փայլուն գործողություններն իշխանությունների հետ կապ չունեն, մեր զինվորները կռվում են ի հեճուկս իշխանությունների, հաջողությունների միակ պատճառն այն է, որ այս իշխանությունները չեն հասցրել քայքայել բանակը, տավուշյան պատերազմն Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների դավադրությունն է հայ ժողովրդի դեմ, եւ այլն։


Մի խոսքով՝ ամբողջ աշխարհը հիանում էր մեր կազմակերպվածությամբ ու փոքր ռեսուրսներով մեծ արդյունքների հասնելու կարողությամբ, արձանագրում էր Ադրբեջանի լիակատար ձախողումն ու այդ երկրի իշխանությունների ֆիասկոն, իսկ հայկական «ընդդիմությունը» Հայաստանի իշխանությունների հասցեին էր անհեթեթ մեղադրանքներ հնչեցնում (ալիեւյան քարոզչամիջոցներն էլ դրանք կայծակնային արագությամբ թարգմանում ու դրանցով կերակրում էին սեփական ժողովրդին):

Այսպես թե այնպես՝ որքան էլ տարօրինակ հնչի, տավուշյան փոքրիկ պատերազմում պարտվողները երկուսն էին. Ադրբեջանն ու հայկական մի քանի «ընդդիմադիր կուսակցություններ»: Եվ դա շատ ցավալի է. լավ կլիներ միակ պարտվողն Ադրբեջանը լիներ։

Сообщение Տավուշյան փոքրիկ պատերազմում պարտվողները երկուսն էին. Ադրբեջանն ու հայկական մի քանի «ընդդիմադիր կուսակցություններ» появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->