>

Իրավապաշտպան Աթուր Սաքունցը «Ֆեյսբուք»-ում գրել է.


«ՀՀԿ֊ն և ՀՅԴ֊ն, բոլոր կուսկացությունները պետք է հայտարարեն, որ կա՛մ համամիտ չեն Լավրովի գնահատականներին, պետք է քննադատեն Լավրովի ակնհայտ ցինիկ միջամտությունը ՀՀ ներքաղաքական կյանքին, կա՛մ պետք է ընդունեն, որ ՀՀ֊ի քաղաքացիների դեմ, ՀՀ քաղաքացիներին հպատակացենելու և իրենց իշխանությունը պարտադրելու համար պատրաստ են հենվել Կրեմլի աջակցությանը»։







Քոչարյանի զոհերը

Կոլաբորացիոնիզմը ընդդեմ ՀՀ ինքնիշխանության և հանուն սեփական խմբային իշխանության, դիկտատուրայի կամ օկուպացիոն ռեժիմի հաստատմանը կհանդիսանա ՀՀԿ և ՀՅԴ կոչված ակումբների, իրենց դիրքորոշումը չարտահայտած կուսակցությունների խայտառակ ընտրությունը։


Եթե առաջիկա օրերի ընթացքում ՀՀԿ֊ն և ՀՅԴ֊ն, մնացած կուսակցություններն իրենց դիրքորոշումը չարտահայտեցին Լավրովի հայտարարության վերաբերյալ, ուրեմն պետք է այդ կուսակցություններին դիտարկել որպես հակասահմանադրական և հակապետական, որոնք գործում են ՀՀ Սահմանադրության անփոփոխ առաջին հոդվածով սահմանված՝ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետության դեմ։

Իսկ Լավրովին կասենք, գնա գրողի ծոցը, քիթդ չխոթես այնտեղ, որտեղ որևէ անելիք չունես․․․»:


Աղբյուրը` Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան էջ

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->