>

Պաշտոնական Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու Երևանի առաջարկը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Դա ընդհանրապես անընդունելի է, և նման առաջարկով հանդես եկող երկիրը անկասկած գիտի, որ այն չի ընդունվի: Մյուս կողմից` այդ առաջարկը երբեք չի ընդունվի միջնորդների կողմից», — պնդել է Ադրբեջանի նախագահը: Ալիևը նշել է, որ Ադրբեջանում լսում են Հայաստանից հնչող խաղաղության կոչերը, և որ Ադրբեջանում ևս խաղաղություն են ուզում: «Իհարկե, մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց մենք մեր հողերն ենք ուզում: Մինչև մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը և հավելել. — «Եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի զբաղվել բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը՝ օգտագործելով բոլոր միջոցները է՛լ ավելի ցնցելու Հայաստանը»:

Авг 2, 2018

Պաշտոնական Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու Երևանի առաջարկը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Դա ընդհանրապես անընդունելի է, և նման առաջարկով հանդես եկող երկիրը անկասկած գիտի, որ այն չի ընդունվի: Մյուս կողմից` այդ առաջարկը երբեք չի ընդունվի միջնորդների կողմից», — պնդել է Ադրբեջանի նախագահը:







Քոչարյանի զոհերը

Ալիևը նշել է, որ Ադրբեջանում լսում են Հայաստանից հնչող խաղաղության կոչերը, և որ Ադրբեջանում ևս խաղաղություն են ուզում:


«Իհարկե, մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց մենք մեր հողերն ենք ուզում: Մինչև մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը և հավելել. — «Եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի զբաղվել բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը՝ օգտագործելով բոլոր միջոցները է՛լ ավելի ցնցելու Հայաստանը»:


Աղբյուր՝ Azatutyun.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->