>

1940թ –ին Կոլորադոյում բնակվող ֆերմերներից մեկը՝ հերթական ընթրիքին նախապատրաստվելից, կացնով կտրում է մի հավի գլուխ։ Դրանից ժամեր անց ֆերմերը՝ Լլոյդ Օլսենը նկատում է, որը հավը դեռևս շարունակում է անգլուխ վիճակում շրջել տարածքում։




Քոչարյանի զոհերը

Ուշադրություն չտալով տեսածին Օլսենը քնում է, իսկ առավոտյան արթնանալով տեսնում, որ հավը դեռ կենդանի է։ Այդ պահից սկսած ֆերմերը հավին «Մայք» է անվանակոչում և խոստանում, որ հոգ կտանի դրա մասին։ Օգտագործելով հատուկ հարմարանքներ, Օլսենը հավի կերակրափող ցորեն և ջուր էր լցնում՝ ապահովելով սնունդը։





Ակնհայտ է, որ Մայքը խորապես տպավորեց Կոլորադոյի Ֆրուիտա քաղաքի բոլոր բնակիչներին։ Լլոյդը մեծ գումարներ է վաստակել՝ ասելով, որ անգլուխ հավ ունի և ցուցադրելով Մայքին։ Հաջորդ 18 ամիսների ընթացքում Մայքը իսկական սենսացի դարձավ Միացյալ Նահանգների ողջ տարածքում, ինչի շնորհիվ Օլսենը կարողացավ իսկական ունեցվածք կերտել։ Մայքի լուսանկարները հրապարակվում էին բոլոր հեղինակավոր թերթերում, ինչի արդյունքում Օլսենը կարղանում էր մարդկանցից 25 ցենտ պահանջել՝ Մայքին տեսնելու և նրա հետ լուսանկարվելու համար։


Իհարկե, շատ ֆերմերներ ու պարզապես քաղաքացիներ, փորձեցին կրկնել Լլոյդի հաջողությունը և միլիոնավոր հավել գլխատեցին, սակայն ամբողջ ապարդյուն էր։ Ձախողված փորձերից հետո շատերը եկել էին այն կարծիքին, որ Օլսենը գլխատելու հատուկ մեթոդի է տիրապետում, ինչն իմանալու համար նույնիսկ պատրաստ էին վճարել, սակայն ապարդյուն, քանի որ Օլսենը ինքն էլ չգիրտեր, թե ինչպես է դա ստացվել։



Երկրով ճանապարհորդությունների ընթացքում Օլսենների ընտանիքը կանգ է առնում տեղի մոթելներից մեկում՝ գիշերելու նպատակով։ Գիշերվա ընթացքում նրանք լսում են խեղդվելու ձայներ և միանգամից հասկանում, որ դա Մայքն է։ Ընտանիքի բոլոր անդամները փնտրում են այն ներարկիչը, որի օգնությամբ մաքրում էին Մայքի կոկորդը, սակայն չեն կարողանում գտնել։ Արդյունքում Մայքը մահանում է՝ գլխատված վիճակում 18 ամիս ապրելուց հետո։

Մայքի հիշատակի համար Ֆրուիտա քաղաքում նրա պողպատե արձանն են կանգնեցրե։ Նրա ժառանգությունը հիշելու համար քաղաքում «Անգլուխ հավ Մայքը» անվանմամբ ամենամյա փառատոն է անցկացվում։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->