>

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից այսօր՝ հուլիսի 27-ին, զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, ամուսնացած էր, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում:




Քոչարյանի զոհերը

Այս մասին NEWS.am-Ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը:




Նրա խոսքով՝ Աշոտ Միքայելյանն ունի ավագ եղբայր, որը նույնպես զինվորական է։


«Ճանաչում էի, շատ լավ ընտանիք են, երկու եղբայրն էլ շատ հայրենասեր տղերք են, իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին»,- ասաց Արկադի Փելեշյանը:


Ադրբեջանի զինուժի դիպուկահար կրակոցից հայ զինծառայող է զոհվել

Сообщение Դիպուկահարի կրակոցից զոհված 29–ամյա Աշոտ Միքայելյանը Վանաձորից էր (ֆոտո) появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->